АРМИНФОЦЕНТР: В
рамках всеармянского фестиваля «Моя Армения», инициированного министерством
диаспоры Армении, во многих областях Республики Армения проходят дни
танцевального искусства. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը ՀՀ մարզերում
Շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում: Հուլիսի 2-ին փառատոնի մասնակից չորս պարախմբեր մեկնեցին Լոռու մարզ:
Սպիտակ քաղաքում նրանց դիմավորեցին քաղաքապետ Գագիկ Սահակյանը և քաղաքապետարանի աշխատակիցները: Պարախմբերն այցելեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ համերգ:
Հանդես եկան Ռումինիայի Բուխարեստ քաղաքի հայկական միության §Վարդավառ¦ պարախումբը, Իրանի Սպահան քաղաքի §Արարատ¦ մշակութային միության §Կռունկ¦ համույթը, Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի §Նաիրի¦ պարախումբը, Վրաստանի Ախալքալաքի շրջանի մշակույթի կենտրոնի §Վաչյան¦ համույթը: Համերգը վարում էր Վանաձորի §Մաշտոց¦ հանդեսի խմբագիր, դերասան Իվան Անտոնյանը: Համերգն անցավ Վանաձորի ոգևորված հանդիսատեսի ջերմ ծափողջույնների ուղեկցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին, Սփյուռքից ժամանած պարախմբերին և նրանց ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր Վանաձորի արվեստասեր հասարակությանը հնարավորություն ընձեռեցին նորովի հաղորդակցվելու հայ պարարվեստի ոգեղեն զորությանը: Արսեն Դարբինյանը պարախմբերին հանձնեց Լոռու մարզպետարանի շնորհակալագրեր:
Ներկաներին և հյուրերին ողջունեցին նաև դրամատուրգ-երգիծաբան, մարզպետարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Խալաթյանը և մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռեվազյանը:
Վանաձորում կայացած համերգը վկայեց, որ հայապահպանությունը, հայ պարարվեստը Սփյուռքում հուսալի ձեռքերում է:
|