АРМИНФОЦЕНТР: Публикуем Обращение № 4 к армянским СМИ редколлегии журнала "УХТ АРАРАТИ" (на армянском языке) Հայկական ԶԼՄ-ներին - 4. «Ուխտ Արարատիի»
Հայտարարությունները
2008-2009 թվականներին «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնությունը 7 Հայտարարություն է տարածել եւ մեկ
Մամլո ասուլիս կազմակերպել: Հայտարարությունների
այդպիսի ակտիվությունը պայմանավորված էր տարածաշրջանային նշանակության
ռազմա-քաղաքական ծրագրերի
ու իրադարձությունների
ակտիվությամբ, որոնք շատ որոշակի
սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի եւ հայության նկատմամբ;
Դրանցից առաջինը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել
Ֆրիդի 2008-ի հունիսի 20-ին արած հայտարարությունն էր, որտեղ մասնավորապես ասված էր.
«Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա
սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք
է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ
անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա
դժվար լինի»: Դրան զուգահեռ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարեց Վրաստանի,
իսկ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
սատարելու մասին:
2008-ի օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական պատերազմը,
որը կարող էր վերաճել համակովկասյան եռակողմ-քառակողմ պատերազմի:
2009-ի ապրիլին 23-ին հրապարակ հանվեց Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա
«Ճանապարհային քարտեզը», Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների նախատիպը:
2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստան-Թուրքիա
Արձանագրություները:
Ինչպես տեսնում ենք, այս տարիները հագեցած էին քաղաքական
ծրագրային նախաձեռնություններով եւ ահա` այս եւ այլ գործողությունների առիթով էին արվել
2008-2009 թթ. «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնության Հայտարարությունները, որոնք
այժմ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Զարմանալիորեն այս փաստաթղթերի ասելիքը մինչեւ
այսօր չի հնացել, միգուցե նրա համար, որ սպառնալիքները չեն անցել:
Հաղթանակը մերն է լինելու:
«Ուխտ Արարատի»
պարբերականի խմբագրակազմ
29.06.2012
թ.
|