АРМИНФОЦЕНТР: Публикуем Обращение № 3 к армянским СМИ редколлегии журнала "УХТ АРАРАТИ" - "Осталось мало времени..." (на армянском языке) Հայկական ԶԼՄ-ներին - 3. Քիչ ժամանակ է մնացել… Հայությանն
ու Հայաստանին նետված տարածաշրջանային սպառնալիքների ու մարտահրավերների շարքին կարելի
է դասել Հայաստան - Թուրքիա Արձանագրությունները: Դրանց նպատակն էր, իբրեւ թե` իրավական
հիմքեր ստեղծել վիլսոնյան Իրավար վճիռը չեզոքացելու, որպեսզի Ռալֆ Պիտերսի փորձագիտական
խմբի առաջարկի համաձայն` բռնազավթված Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի տարածքների
վրա հնարավոր լիներ ստեղծել Ազատ Քրդստան պետություն:
Ավելորդ
չէ ասել, որ այդ ծրագիրն այլեւս ժամանակավրեպ է հայ իրականության մեջ տեղի ունեցած
փոփոխություններից պատճառով, որնցից մեկը 2011-ի փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի
Վտարանդի Կառավարության կազմավորման մասին Հռչակագիրն է:
Այնուհանդերձ
Արձանագրությունների քննությանը նվիրված հոդվածների այս շարքը հատուկ հետաքրքրություն
են ներկայացնում, որովհետեւ բացահայտում է դրանց պատվիրատուներին, դրանց նախահիմքերը,
որոնք թաքնված են դեռեւս Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի,
ինչպես նաեւ Եվրոպառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման
մասին» Բանաձեւի հոդվածներում եւ
դրույթներում:
Ուշադիր
ընթերցողն այստեղ շատ հետաքրքրական բաներ կգտնի, մանավանդ որ Արձանագրությունների ոդիսականը
շարունակվում է, ինչի վկայությունը ՀՀ-ում ԱՄն դեսպանի վերջին ելույթն է:
Հաղթանակը
մերն է լինելու:
«Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրակազմ
28.06.2012 թ.
|