АРМИНФОЦЕНТР: Публикуем Обращение №1 к армянским СМИ редколлегии
журнала "УХТ АРАРАТИ" - "Осталось мало времени..." (на армянском языке) Հայկական ԶԼՄ-ներին
- 1. Քիչ ժամանակ է մնացել…
Քիչ ժամանակ մնաց անհոգության եւ խաղի, որովհետեւ 2006-ից Ռալֆ Պիտերսի «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածով եւ կից քարտեզով գործողության դրված նեոստրկատիրություն հաստատելու
արեւմտյան ծրագիրը մտավ իրականացման վճռական փուլ:
Իսկ դա նշանակում է, որ Սիրիայի դեպքերի ռազմա-քաղաքական ներկայի զարգացումների պատճառով մեր ողջ տարածաշրջանը ներքաշվելու է պատերազմի ու քաոսի հորձանուտը: Հիշելու ենք Արտավազդ արքային, ով ասում էր. «Երբ դու գնացիր, ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար, ես ավերակների
վրա ո՞ւմ թագավորեմ»: Տարածաշրջանի «արքաները» ավելի վատթար վիճակում են հայտնվելու,
քանի որ «ավերակների վրա թագավորելու են» նորովի ասպարեզ բերված ծայրահեղ դաժան ու
անմարդկային ուժեր: Բայց խնդիրն անշուշտ «արքաները» չեն, այլ տարածաշրջանում բնակվող
ժողովուրդները: Հնարավոր է, որ Սիրիան վերջին հնարավորությունն է, վերջին ճակատամարտը`
ազատության, կյանքի ու զարգացման իրավունքի համար մղվող պայքարում: Կարելի է այդ ճակատամարտը
փառքով ու հաղթանակով պսակել: Կարելի է եւ պետք հաղթել քարոզչակության կռվում, որ հնարավոր
լինի շահել բուն պատերազմը:
Ազգային պետական նշանակության ծրագրերը, այդ թվում`
ժողովրդի պատմական - քաղաքակրթական ենթագիտակցության մակարդակով գործող, պաշտպանության
կարիք ունեն ամեն մեկ լրատվամիջոցի եւ ամեն մեկ անհատի կողմից: Պետք է ամեն գնով շահել
լրատվական պատերազմը, քարոզչական պատերազմը, որն ամենեւին էլ վերջին նշանակության գործողություն
չէ: Շրջահայացության եւ ուշադրության ժամանակներ են, այս սպառնալիքը պետք է հաջողությամբ
հաղթահարել հետագայում իսկապես ազատ ապրելու ու անկաշկանդ ստեղծագործելու համար:
Հուսանք,
որ ամեն մեկ լրատվամիջոց եւ ամեն մեկ անհատ իսկապես կգիտակցի իր պատասխանատվությունն
ու պարտականությունը սեփական ժողովրդի եւ երկրի հանդեպ:
Շարունակելու ենք ուղարկել այս փաթեթները, որովհետեւ
դրանք ծրագրային նյութեր են պարունակում, որոնք հրատապ են այսօր եւս: Դրանք չեն հնացել:
Միասնական ջանքերով փորձենք դիմակայել մեր ժողովրդին ու հայրենիքին սպառնացող այս նոր
տարածաշրջանային ռազմա-քաղաքական մարտահրավերը:
Հաղթանակը մերն է լինելու:
«Ուխտ Արարատի»
պարբերականի խմբագրակազմ
27.06.2012
թ.
|