Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2012 » Июнь » 18 » Резолюция Европейского Парламента «О политическом решении армянского вопроса» от 18 июня 1987 года. (на армянском языке)
03:56
Резолюция Европейского Парламента «О политическом решении армянского вопроса» от 18 июня 1987 года. (на армянском языке)

АРМИНФОЦЕНТР: Резолюция Европейского Парламента «О политическом решении армянского вопроса» от 18 июня 1987 года

(на армянском языке)

Եվրոպական պառլամենտի 1987 թ. հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւը


«10. Հայկական հարց

A 2-33/87

 Եվրոպական պառլամենտը

-Նկատի ունենալով սոցիալիստների խմբի անունից պր. Սաբիի եւ մյուսների կողմից ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 2-737/84 թ.).

-Պր. Կոլոկոտրոնիսի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի եւ. ապրիլի 24-ը հայկական ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին (փաստ. B 2-380/85 թ.).

-Եվրոպական պառլամենտի քաղաքական հանձնաժողովի զեկուցագիրը (փաստ. A. 2-33/87/9.).

Ա. հաշվի առնելով`

-Պր. ժակեի եւ նրա համախոհների ներկայացրած առաջարկությունը հայ ժողովրդի կացության մասին (փաստ. 1-782/81 թ.).

-Սոցիալիստների խմբի անունից տիկ. Դյուպորի եւ պր. Գլինի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստ. 1-735/83 թ.).

-Տիկ. Դյուպորի գրավոր հարցումը Հայկական հարցի մասին.

-Եվրոպական խորհրդի մշակութային գործերի մինիստրների խորհրդակցության 1986 թ. նոյեմբերի 13-ին ընդունած որոշումը, որը վերաբերում Է եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանությանը ներառյալ ԵՏՀ (Եվրոպական Տնտեսական Համագործակցության երկրների) տարածքից դուրս գտնվող հուշարձանները.

Բ. Համոզված լինելով, որ Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի պատմության ճանաչումն իսկ ենթադրում Է նրա ինքնության ճանաչումը որպես Էթնիկական, մշակութային, լեզվական եւ կրոնական փոքրամասնություն.

Գ. Նկատի ունենալով, որ հայերը այդ իրադարձությունները (1915 թ. կոտորածները) որակում են որպես կազմակերպված ցեղասպանություն` համաձայն ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի.

Դ. Նկատի ունենալով, որ թուրքական պետությունը մերժում Է ցեղասպանության մեղադրանքը որպես անհիմն.

Ե. Հաստատելով, որ թուրքական կառավարությունը, մերժելով մինչեւ օրս ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը, շարունակում Է այդպիսով զրկել հայ ժողովրդին իր սեփական պատմության իրավունքից.

Զ. Նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված հայկական ցեղասպանությունը մինչեւ այժմ ո՜չ ենթարկվել Է քաղաքական դատապարտման եւ ո՜չ Էլ ստացել Է համապատասխան հատուցում.

Է. Նկատի ունենալով, որ Թուրքիայի կողմից հայկական ցեղասպանության ճանաչումը այսուհետեւ կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական իրավունքի վերականգնման խորապես մարդկային ակտ, որը միայն պատիվ կարող Է բերել թուրքական կառավարությանը.

Ը. Խորապես ափսոսանք հայտնելով եւ դատապարտելով 1973-ից 1986 թվականների ընթացքում հայկական խմբավորումների անիմաստ ահաբեկչությունը, ինչպես նաեւ բազմաթիվ մահափորձերը, որոնց հետեւանքով զոհվեցին կամ վիրավորվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ, ինչը դատապարտվեց հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից.

Թ. Նկատի ունենալով, որ բոլոր իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը.

 

1. Այն կարծիքն Է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի եւ Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում Է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի եւ հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական եւ մշակութային այլազանությամբ:

2. Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ:

3. Պահանջում է (Եվրոպական) Խորհրդից ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թվականների հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ:

4. Ելնում է նրանից, որ հայ ժողովրդի դեմ անցյալում երիտթուրքական կառավարության կողմից գործադրած ցեղասպանության մերժումը ներկայիս թուրքական կառավարության կողմից, Հունաստանի հետ գոյություն ունեցող վիճելի հարցերում միջազգային իրավական նորմերի կիրառումից հրաժարումը Կիպրոսում, թուրքական օկուպացիոն զորքերի պահպանումը, ինչպես նաեւ քրդական իրադարձությունների ժխտումը, այդ երկրում (Թուրքիայում) իսկական պառլամենտար դեմոկրատիայի բացակայությունը, անհատական, հասարակական ու հատկապես կրոնական ազատությունների ոտնահարումը՝ այս ամենը հանդիսանում են անհաղթահարելի արգելքներ Եվրոպական Տնտեսական Համագործակցության կազմի մեջ Թուրքիայի հնարավոր ընդունման հարցի քննարկման համար:

5. Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքները որպես փոքրամասնություն եւ անարգել օգտվելու մարդու եւ քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում:

6. Վճռականորեն պահանջում է, որ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության ազգային ինքնության, նրա լեզվի, կրոնի, մշակույթի եւ կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերվի արդար վերաբերմունք, նաեւ հաստատակամորեն հանդես է գալիս (պատմական) հուշարձանների պահպանության գործի բարելավման, այդ թվում նաեւ՝ թուրքահայերի կրոնական -ճարտարապետական ժառանգության պահպանման ու կոնսերվացման օգտին եւ ցանկություն է հայտնում, որպեսզի Եվրոպական Տնտեսական Համագործակցությունն ուսումնասիրի այդ նպատակին օժանդակող հնարավոր միջոցներ ձեռնարկելու հարցը:

7. Այս կապակցությամբ կոչ է անում Թուրքիային անշեղորեն պահպանել իր երկրում ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները, ինչպես որ այդ պարտադրում են նրան 1923 թ. Լոզանի պայմանագրի 37-46-րդ հոդվածները, ստորագրված Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ պետությունների մեծամասնության կողմից:

8. Համարում է, որ հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ թուրքահայերի կրոնական -ճարտարապետական ժառանգության պահպանումն ու կոնսերվացումը պետք է դիտել որպես Թուրքիայի տարածքում դարերի ընթացքում զարգացում ապրած բոլոր քաղաքակրթությունների` մասնավորապես կայսրության մասն կազմած քրիստոնյա փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը ուղղված լայն քաղաքականության բաղկացուցիչ մաս:

9. Կոչ է անում այսպիսով Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը տարածել Թուրքիայի հետ համագործակցության համաձայնությունը նաեւ մշակութային ասպարեզի վրա՝ այդ երկրում քրիստոնեական կամ այլ` ինչպես օրինակ՝ դասական անտիկ շրջանի, խեթական, օսմանյան եւ այլ քաղաքակրթությունների ժառանգությունը պահպանելու նպատակով:

10. Իր մտահոգությունն է հայտնում այն դժվարությունների առթիվ, որոնց առնչվում է Իրանի հայ համայնքը մայրենի լեզվի գործածության եւ կրոնական կանոնների համապատասխան կրթության գործը կազմակերպելու հարցերում:

11. Հանդես է գալիս ընդդեմ Խորհրդային Միությունում հայ ազգաբնակչության անհատական ազատությունների խախտումների:

12. Վճռականորեն դատապարտում է այն բոլոր բռնի գործողություններն ու ահաբեկչության ձեւերը, որոնք ի գործ են դրվում առանձին կազմակերպությունների կողմից, եւ հատկանշական չեն հայ ժողովրդի համար, եւ հաշտության կոչ է անում հայերին ու թուրքերին:

13. Կոչ է անում Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ երկրներին՝ հռչակելու «20-րդ դարում գործադրված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ոճրագործությունների հիշատակի օր», մասնավորապես զոհ գնացած հայերի ու հրեաների:

Վավերացնում է իր պարտավորությունը իրապես նպաստելու այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բանակցությունների իրականացումը:

14. Հանձնարարում է իր նախագահին՝ սույն բանաձեւը փոխանցելու (Եվրոպական պառլամենտի քաղաքական) հանձնաժողովին, Եվրոպական խորհրդին, Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ-երկրների արտաքին գործերի մինիստրների Խորհրդակցությանը, «ԵՏՀ-Թուրքիա» ընկերակցության խորհրդին, ինչպես նաեւ թուրքական, իրանական եւ խորհրդային կառավարություններին եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին»:

----------------------------------------

(Տես, Լենդրուշ Խուրշուդյան, Հայկական հարցը, Երեւան, 1995, էջ 65-69)

Прикрепления: Картинка 1
Категория: - Международные договора | Просмотров: 1835 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, Европарламент, Карабах, геноцид, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz