АРМИНФОЦЕНТР: С 9 по 12 июня 2012 года в ереванском
музее литературы и искусства им. Егише Чаренца общественная патриотическая
организация «УХТ АРАРАТИ» («Обет Арарата»)
организовала выставку плаката об Армянской секретной
армии освобождения Армении «АСАЛА» («ASALA») и новейшей вооруженной
освободительной борьбы озаглавленной «ПРЕТЕНЗИИ», которая была посвящена проведенной
Мартиросом Жамкочяном 31 год назад, 9
июня 1981 года, специальной операции возмездия «Андраник Паша». (на армянском языке) ՀԱՀԳԲ-ի
որմազդների ցուցահանդես Երեւանում
2012 թվականի հունիսի
9-12-ը Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում` «Ուխտ Արարատի», Հայրենասիրական հասարակական նախաձեռնությունը կազմակերպել էր Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի եւ Նորագույն զինյալ ազատագրական պայքարի որմազդների ցուցահանդես` «Պահանջատիրություն» խորագրով, որը նվիրված էր 31 տարի առաջ նույն օրը` 9-ը հունիս 1981-ին, Մարտիրոս
Ժամկոչյանի իրականացրած «Անդրանիկ
Փաշա» գործողությանը:
Ցուցանմուշների առավել ամբողջական ներկայացմանը աջակցել էին
Հայկական Ժողովրդային Շարժման Հայաստանի եւ Լիբանանի գրասենյակները, ինչպես նաեւ Բեյրութում
լույս տեսնող «Սփյուռք» պարբերականի
խմբագրակազմը:
Ցուցահանդեսի բացումը կատարեց Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի
տնօրեն Կարո Վարդանյանը, ով հակիրճ ու դիպուկ ներկայացրեց հայ ազատագրական պայքարի
շղթան 19-րդ դարի հայ ֆեդայիներից մինչեւ «Նեմեսիս», 1960-ականների հայաստանյան
շարժումից մինչեւ Գուրգեն Յանիկյան եւ ՀԱՀԳԲ, Նորագույն զինյալ ազատագրական
պայքարից մինչեւ Արցախյան հաղթական ազատամարտ:
«Ուխտ Արարատի», Հայրենասիրական հասարակական
նախաձեռնության խորհրդի անդամ Հրանտ Աշճյանը ներկայացրեց ցուցահանդեսի գլխավոր խորհուրդը` «Պահանջատիրություն» խորագրով նյութը, որի իմաստը հայ ազատագրական պայքարի շարունակության
խորհրդի մեջ է ամփոփված, մինչեւ վերջնական հաղթանակ, մինչեւ` Միացյալ, ազատ,
ինքնիշխան Հայաստանի ստեղծումը Հայոց բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում:
Հատկանշական էր Նորագույն
զինյալ ազատագրական պայքարի մարտիկ, նախկին քաղբանտարկյալ, Արցախյան ազատամարտի
մասնակից, «Ուխտ Արարատի», Հայրենասիրական հասարակական նախաձեռնության խորհրդի
անդամ Մարտիրոս Ժամկոչյանի խոսքը,
ով ներկայացրեց
1981 թվականի հունիսի 9-ին Ժնեւում իրականացրած գործողության հետապնդած նպատակը, իմաստը,
ձեռքբերումները, ինչպես նաեւ պատմեց դատավարության եւ
բանտարկության տարիների հետաքրքրական դրվագներից:
Փարիզի «Վան» գործողության
մարտախմբի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ, «Ուխտ Արարատի», Հայրենասիրական
հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ Վազգեն Սիսլյանը խոսեց Նորագույն զինյալ
ազատագրական պայքարի մեջ քարոզչական աշխատանքների, այդ թվում որմազդների հրատարակության
եւ տարածման նշանակության մասին:
ՀԱՀԳԲ-ի մարտիկներից, նախկին
քաղբանտարկյալ, «Ուխտ Արարատի», Հայրենասիրական հասարակական նախաձեռնության
խորհրդի անդամ Ալեքսանդր Ենիգոմշյանը խոսեց ազատագրական պայքարում հատուկ
նշանակություն եւ հետագիծ թողած հրատարակչական, քարոզչական աշխատանքների մասին,
որոնցից էին 1980-1981 թթ. նրա բանտարկությանը եւ դատավարությանը նվիրված
որմազդները, ինչպես նաեւ ՀԱՀԳԲ-ի պաշտոնաթերթ «Հայաստանը», որի հիմնադիր խմբագիրն
էր նա:
Ներկաներից հանպատրաստից խոսք խնդրեց Շուշիի
ուսուցչուհիներից մեկը, ով ողջունեց եւ արժեւորեց ցուցահանդեսի քարոզչական իմաստը`
մեր ժամանակի ազգային ազատագրական պայքարի քառուղիներում:
Ինչպես միշտ թարմ եւ ոգեշունչ
էր գրականագետ, հրապարակախոս, «Հայերի դատը Փարիզում» գրքի թարգմանիչ եւ կազմող
Գրիգոր Ջանիկյանի խոսքը:
Հրավիրյալները ծանոթացան
1980-ից Հայաստանի Ազատագրության Հայ
Գաղտնի Բանակի եւ Նորագույն զինյալ ազատագրական պայքարի ամենատարբեր դրվագներին, հերոս
մարտիկներին, գործողություններին նվիրված եւ աշխարհի տարբեր վայրերում հրատարակված
որմազդներին եւ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները ստացան նախկին
քաղբանտարկյալներից:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
«УХТ
АРАРАТИ» (Обет Арарата) - общественной патриотической организации бывших
политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении
«АСАЛА» - («ASALA»).
13.06.2012 թ.
|