АРМИНФОЦЕНТР: Представляем аналитическую статью журнала "Ухт Арарати". В итоговой Декларации саммита НАТО принятого 20 мая в
Чикаго есть положение о конфликтах на постсоветском пространстве, в
котором говорится, что альянс поддерживает территориальную целостность
Азербайджана, Армении, Грузии, Молдовы. (на армянском языке) Հայաստանի տարածքային ամբողջականության մասին Չիկագոյում 2012 թվականի մայիսի 20-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդունած հռչակագրում դրույթ կա հետխորհրդային տարածքի հակամարտությունների մասին, որտեղ ասվում է, որ դաշինքը աջակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այսու բնական հարց է առաջանում, իսկ ո՞րն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փորձագետներն հիմնականում այս հարցը շրջանցել են եւ իրենց խոսքը կառուցել հենվելով ներկա իրողությունների վրա, այսինքն` դե ֆակտո իրականությանն համահունչ, անտեսելով հարցի դե յուրե բաղադրիչը: Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով. «Այո, Հայաստանը չունի իր կազմում չճանաչված կազմավորումներ կամ անջատողական օջախներ, սակայն նա հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով: Ընդ որում պաշտոնական Բաքուն երբեք չի բացառել հարցի ուժային լուծման տարբերակը ու նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող շրջաններում իր վերահսկողությունը հաստատելու մտադրությունը: Այդ առումով ՆԱՏՕ-ի ազդանշանը հասկանալի է՝ նման արշավը չի կարող տարածվել բուն Հայաստանի տարածքի վրա» (1): ՌԱԱ արեւելագիտության ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը գտնում է, որ` «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ…» (1): Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Յանա Ամելինան իր հերթին նշում է` «Հասկանալի է, որ Վրաստանի ռազմական մեքենան կարող է ուղղվել միայն Վրաստանի «տարածքային ամբողջականության վերականգնմանը», այսինքն Հարավային Օսեթիան ու Աբխազիան վերադարձնելուն: Նույն ծիսական նշանակությունն ունի նաեւ հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Իրական վիճակի վրա ՆԱՏՕ-ի հռչակագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել: Ուշադրության արժանի է միայն այն հետեւողականությունը, որով շարադրվում են ՆԱՏՕ-ի պահանջները, ինչը վատ չէր լինի, որ Ռուսաստանը հաշվի առներ» (1): Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ում եւս նմանատիպ մի կարծիքի են, ինչպես վերեւում նշվածները, բայց հնարավոր է նաեւ, որ` ո՜չ: Որովհետեւ ՆԱՏՕ-ի մասնագետները գոնե տեղյակ են, թե իրականում ո՞րն է դե յուրե Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի տարածքային ամբողջականությունը նվազագույնը ներառում է` Հայաստանի Հանրապետության, Կարսի, Արդահանի նահանգների, Իգդիրի մարզի եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով Հայաստանին հատկացված Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթների տարածքները: Իրականում, քաղաքակրթական, պատմա-մշակութային, իրավական – քաղաքական եւ այլ բաղադիչներով ու չափորոշիչներով հանդերձ` արդեն ասվածին պետք է հավելել նաեւ վիլսոնյան իրավարար վճռից դուրս մնացած Արեւմտյան Հայաստանի մյուս երեք վիլայեթների եւ Կիլիկյան Հայաստանի տարածքները: Մեկ այլ փաստաթղթով, Փարիզի վեհաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց – առաջարկի հիման վրա (2), ինչպես նաեւ Սեւրի դաշնագրի 92-րդ հոդվածի համաձայն (3), կարգավորվում էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի (եւ Վրաստանի) հետ: Այնպես որ, մենք էլ ենք համաձայն Անդրեյ Արեշեւի այն կարծիքին, թե` «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին կետը պատահական չի հայտնվել ՆԱՏՕ-ի հռչակագրում», միայն թե մի քիչ այլ մեկնաբանությամբ, ինչի մասին ցանկացած հարմար պահի կարող են հիշել` թե հայ, թե օտար դիվանագետներն ու քաղաքական գործիչները: Դրա մասին անպայման կարող են հիշել ոչ միայն դիվանագետներն ու քաղաքական գործիչները, այլեւ հայ զինվորականներն ու աշխարհազորայինները, մանավանդ, երբ Միջին Արեւելքի տարածաշրջանն ու Կովկասը մտնում են ռազմա-քաղաքական ակտիվության վճռական փուլ, որտեղ «խաղացողներից» ոմանք` իրենց «լոկալ» ռազմա-քաղաքական ծրագրերն ուրիշի հաշվին եւ ուրիշի զորությամբ իրականացնելու թաքուն հույսեր կարող են փայփայել (4): Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ու սադրանքների վերջին դրսեւորումները ասվածի լավագույն ապացույցներն են, որոնք սակայն, իսկական դառն հուսախափության կարող են վերածվել սխալ հաշվարկների, չհիմնավորված եզրահանգումների եւ սին պատրանքների պատճառով: «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»). 08.06.2012 թ. Ծանոթագրություն 1. Տես, PanARMENIAN.Net, 23 մայիսի 2012: 2. Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի), «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008: Տես, http://oukhtararati.com կայքում, amsagrer բաժնում: 3. Սեւրի դաշնագիր, 10 օգոստոս, 1920 թ., հոդված 92. «Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չենք կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը»: 4. Տես, «Ադրբեջանը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում», 16.03.2012 թ., http://oukhtararati.com կայքում:
|