АРМИНФОЦЕНТР: В новой истории Республики Армения
довольно часто встречается совпадение символических дат. Упомянем три из них.
Дата футбольного матча Турция-Армения - 13
октября, день подписания Карского договора.
Дата начала военных учений НАТО в Армении «Армения
– 2010» - 11 сентября, день нападения на небоскребы в Нью-Йорке.
Дата второго визита в Армению госсекретаря
США Хиллари Клинтон - 4 июня, день заключения в гор. Батуми неприемлемого и
унизительного договора с Турцией.... (на армянском языке) Խորհրդանշական օրերի համընկնումների հարցի շուրջ Հայաստանի Հանրապետության
նոր պատմության մեջ բավական հաճախ են հանդիպում խորհրդանշական օրերի համընկնումները:
Այստեղ նշենք դրանցից երեքը:
Թուրքիա - Հայաստան
ֆուտբոլային խաղի օրը ընտրված էր հոկտեմբերի 13-ը, Կարսի պայմանագրի ստորագրման օրը:
«Արմենիա-2010»
Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների սկիզբն ընտրված էր սեպտեմբերի 11-ը, Նյու Յորքի
երկնաքերների վրա հարձակման օրը:
ԱՄՆ պետքարտուղար
Հիլարի Քլինթոնի Հայաստան երկրորդ այցելության օրը ընտրված է հունիսի 4-ը, Բաթումի
խնդրահարույց պայմանագրի կնքման օրը:
Շարքը կարելի
է երկարել, սակայն այսքանն էլ բավարար է ուշադրություն դարձնելու համար այն փաստին,
որ Հայոց նոր պատմության մեջ բավական շատ են խորհրդանշական օրերի համընկումները, ինչը
ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում գործող փորձագետներն ու մասնագետները
հատուկ նշանակություն եւ կարեւորություն են տալիս այս հարցին:
Այլապես դժվար
է պատկերացնել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատահաբար էր հայտնվել Թուրքիայի
ֆուտբոլի հավաքականի հետ նույն խմբում եւ, որ Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային խաղի
օրը պատահական էր համընկել Կարսի պայմանագրի ստորագրման օրվա հետ (1):
Դժվար է հավատալ,
որ ՆԱՏՕ-ի աշխատանքային խումբը, որը կազմել էր «Արմենիա-2010» զորավարժությունների
օրակարգը պատահաբար էր զորավարժությունների սկիզբն ընտրել սեպտեմբերի 11-ը (2):
Ավելին, նկատելի
է, որ Հիլարի Քլինթոնի առաջին այցելությունը Հայաստան ընտրված էր 2010 թ. հուլիսի
4-ը` ԱՄՆ անկախության օրը, իսկ երկրորդ այցելության օրը 2012 թ. հունիսի 4-ը` Բաթումի
խնդրահարույց պայմանագրի կնքման օրը (3):
Դրանք, հավանաբար, առանձին-առանձին, նշանակում են, որ 2010 թ. ԱՄՆ-ն ցանկանում էր շեշտել
Հայաստանի անկախության փաստը, հնարավոր է Հայաստանի բնական կամ ռազմավարական դաշնակիցներից
Հայաստանի անկախությունը հատուկ ընդգծելու նպատակով: Եվ որ 2012 թ. այդ անկախությունը
համարում է դյուրաբեկ` ցանկանալով մատնանշել դրան սպառնացող ժամանակակից մարտահրավերները:
Ինչ էլ որ լինեն
դրված խնդիրները մի բան հստակ է, որ միջազգային փորձագետների եւ մասնագետների համար
հատուկ կարեւորություն ունի գործող քաղաքականությանը զուգահեռ խորհրդանշական օրերի
համընկնումները, որի միջոցով, ճիշտն ասած, կարելի է պատկերացում կազմել ապագային միտված
նրանց որոշ ծրագրերի ու նախապատրաստվող քաղաքականության մասին: Միաժամանակ սակայն,
չենք կարծում, թե երբ ժամանակի մեջ տեղի են ունենում քաղաքակրթական հիմնարար փոփոխություններ`
խորհրդանշական օրերի համընկումները կարող են լրջորեն ազդել տեղի ունեցող գործընթացների
վրա: Ամենեւին, պատմությունը մեխանիկորեն չի կրկնվում եւ կրկնության հանգամանք էլ ստանում
է պատմական հատուկ շրջափուլի մեկ ժամանակահատվածում միայն: Քաղաքակրթական նոր շրջափուլի
ժամանակ գործում են նոր օրինաչափություններ, իսկ շրջափուլերի անցումներում տեղի են
ունենում քաղաքակրթական մեծ քննություններ, որոնք բոլոր ազգերն ու պետությունները չէ
որ պարտադիր հանձնում են: Այնպես որ լավ կլիներ միջազգային փորձագետներն ու մասնագետները
հանգիստ թողնեին Հայաստանը եւ մի քիչ էլ զբաղվեին վերոնշյալ կարեւոր խնդիրներով:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
«УХТ АРАРАТИ» (Обет Арарата) -
общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов
Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»). 04.06.2012 թ.
Ծանոթագրություն
1. Կարսի պայմանագիրը ստորագրվել է 1921 թվականի հոկտեմբերի
13-ին, վավերագրերի փոխանակումը կատարվել է Երեւանում` 1922 թվականի սեպտեմբերի
11-ին: Տես, Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում` 1828-1923 թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան,
1972, էջ 517:
2. Այստեղ ավելորդ չէ հիշեցնել նաեւ զորավարժությունների անվանումը,
որ պատկերը ավելի հստակ դառնա; Այն ձեւակերպված էր այսպես. «ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը եւ հայերի տարհանումը Վրաստանով»: Տես, «Ուխտ Արարատի», թիվ
2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ., էջ 14-15:
3. Բաթումի խնդրահարույց ու խայտառակ
պայմանագիրը կնքվել է Սարդարապատում տարած մեծ հաղթանակից մեկ շաբաթ անց` 1918 թվականի
հունիսի 4-ին: Տես, Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում` 1828-1923 թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան,
1972, էջ 531:
|