АРМИНФОЦЕНТР: 4 апреля в Братиславе был возложен венок к хачкару, установленному в центре города в память о жертвах Геноцида армян. Как сообщает пресс-служба Форума Армянских союзов Европы, венок возложили председатель Высшего Суда Словакии Штефан Гарабин, глава КС Армении Гагик Арутюнян, председатель Ксаационного суда Арман Мкртумян и др.
В своем выступлении, Штефан Гарабин отметил, что придает большую важность закону о криминализации отрицания Геноцида армян, который был принят правительством и парламентом Словакии. Он вновь подтвердил, что если турецкий чиновник любого уровня или кто-либо другой осмелятся отрицать Геноцид армян на территории Словакии, то будут наказаны сроком вплоть до 5 лет лишения свободы. Он также выразил готовность помочь своим французским коллегам в вопросе достижения соответствия между свободой и необходимость наказания преступления против человечества.
В свою очередь, глава КС Гагик Арутюнян выразил глубокую благодарность правительству и народу Словакии, а также лично Штефану Гарабину за принятие закона о криминализации отрицания геноцидов.
Председатель Форума Армянских союзов Европы Ашот Григорян отметил, что закона о криминализации отрицания Геноцида армян, который действует в Словакии с сентября 2009 года, имеет важное значение как для всего человечества, так и словацкого народа Полный текст на армянском языке. Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ապրիլի 4-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ ծաղկեպսակի մատուցման արարողություն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-կոթողին, որը տեղավորված է Բրատիսլավայի կենտրոնում:
Ծաղկեպսակներ մատուցվեցին Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի և այլոց կողմից: Իր ելույթի խոսքում ԳԴ նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարեց, որ նա խիստ կարևորում է Սլովակիայի կառավարության ու պառլամենտի կողմից ընդունված <<Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի>> գոյությունը և կրկին հայտարարեց, որ ցանկացած կարգի թուրք պաշտոնյա /ինչպես և ցանկացած այլ անձ/ եթե համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստն, անմիջապես մինչև 5 տարվա ազատազրկման կարժանանա: Պարոն Հարաբինը նշեց, որ ինքը պատրաստ է օգնելու ֆրանսիացի գործընկերներին ազատ խոսքի իրավունքը և մարդկության դեմ կատարված ոճիրը պատժելու անհրաժեշտությունը միմյանց հետ չհակադրելու հարցում: Ելույթ ունեցավ նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը հակիրճ անդրադարձավ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունված որոշման բացառիկ ոչ արհեստավարժ ձևակերպված դրույթներին: Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց Սլովակիաի պետությանը, սլովակ ժողովրդին և անձամբ պարոն Շտեֆան Հարաբինին` ԵՄ-ում առաջինը ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի ընդունման համար: Պարոն Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ ՍԴ-ը համագործակցելու է սլովակ իրավաբանների հետ, պարոն Հարաբինի գլխավորությամբ, ԵՄ մյուս երկրներին ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի ընդունման անհրաժեշտությունը ներկայացնելու գործում: Նա ևս հաստատեց, որ այսպիսի օրենքը ոչ թե հակասում է մարդու իրավունքներին և առավել ևս ազատ խոսքի իրավունքին, այլ ճիշտ հակառակը ելնում է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքից: Վերջում ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` նշելով Սլովակիաի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձևի` 2004թ-ի նոյեմբերին, և <<Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի>>, որը գործում է 2009թ-ի սեպտեմբերի մեկից, խիստ կարևորությունը ողջ մարդկության և հատկապես Սլովակիայի ժողովրդի համար: Ըստ Գրիգորյանի Սլովակիան այս երկու ակտերով հայտնվել է քաղաքակիրթ Եվրոպայի գլխամասում, և փայլուն օրինակ է հանդիսանում քրիստոնեական քաղաքակրթությամբ հետաքրքրված ու հոգևոր մշակույթը պահպանող երկրների համար: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն 05.04.2012թ.
|