АРМИНФОЦЕНТР: ԱՍԱԼԱ. հայ ազգային - ազատագրական պայքարի արդի փուլը - "Megapolis” պարբերական, մայիս, 2010, էջ 86: Շարունակություն, մաս 4 АСАЛА: Современный этап национально-освободительной борьбы армян - на армянском языке, часть 4, журнал "Мегаполис", май 2010г. стр. 86.
5. Թուրքական մերժողականությունը պատմության դատաստանի առաջ Թուրքիան եւ նրա դաշնակիցները, ամեն կերպ, ջանում էին խեղաթյուրել ազատագրական պայքարի բնույթը, աշխատում էին որպես <<ահաբեկչություն>> ներկայացնել հայ երիտասարդների մղած ազատագրական պայքարը` այն դեպքում, երբ 1915-1918 թթ. իրականացվածը օսմանյան պետության ահաբեկչությունն էր կայսրության հայազգի քաղաքացիների նկատմամբ: Խոսում էին այն մասին, որ իբր պետք է մոռանալ անցյալը, որ ներկայի Թուրքիան, ով շարունակում էր ցեղասպանության մերժողականության դիրքերից հանդես գալ, մեղավոր չէ անցյալում կատարվածի համար, ձգտում էին ազատագրական պայքարի մարտիկներին կոչել <<ահաբեկիչներ>>… Բայց, ամեն անգամ, երբ մարտիկներից մեկն ու մեկը հայտնվում էր դատարանում, ակամա մեղադրյալի աթոռին էին հայտնվում մարդկության դեմ հանցանք գործած` ցեղասպանություն իրականացրած օսմանական Թուրքիան եւ, նրա հետ ձեռք-ձեռքի տված, նոր ժամանակներում ցեղասպանության մերժողական դիրքերից հանդես եկող հանրապետական Թուրքիան: ՀԱՀԳԲ-ի մարտիկներ Արա-Ալեքսանդր Ենիգոմշյանի, Մարտիրոս ժամկոչյանի, Վարուժան Կարապետյանի, Սիմոն Նաիրյանի, Հովհաննես Սեմերջյանի, <<Վան>> գործողության չորս մարտիկների, Զավեն Պետրոսի, Աբրահամ Թովմասյանի, Նշան Դանիելյանի եւ մյուսների դատավարությունները վերածվում էին միջազգային արդարադատության ատյանների, որոնց քննության առարկան, շատ հաճախ, թուրքական իրար հաջորդող պետությունների մեղքի բաժինն ի հայտ բերելն էր: Գ. Յանիկյանի դատավարության դատախազ Միների վկայությամբ` <<Յանիկյանը ցանկանում էր իր դատավարությունը դարձնել Հայկական Նյուրնբերգի նախաքայլը, քանի որ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը>>6: <<Ես էի Յանիկյանի դատավարության դատախազը, եւ հայերի հույսն ինձ վրա էր>>,- գրում է դատախազը եւ ապա ավելացնում, թե դատավարությունից առաջ Յանիկյանի փաստաբաններից Վազգեն Մինասյանը կոչ է արել իրեն ցեղասպանության դեմ մի վճիռ արձակել: <<Առիթ ունես աշխարհում արդարության խորհրդանիշ լինելու>>,- ասել էր Վ. Մինասյանը դատախազին: Դատավարությունից շուրջ 25 տարի անց դատախազը խոստովանեց. <<Այդ բառերը շարունակում են հալածել ինձ մինչեւ այսօր եւ եթե կարողանայի ժամանակը հետ դարձնել, այլ ճանապարհ կընտրեի, ինչ էլ լինեին հետեւանքները>>: <<Ցավում եմ, որ թույլ չտվեցի ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիարժեք ներկայացմանը, ոչ թե նրա համար, որ Յանիկյանը պետք է ազատ արձակվեր, այլ նրա համար, որ պատմության ամենամութ էջերը` ցեղասպանությունները, պետք է բացահայտվեն, որպեսզի այլեւս չկրկնվեն արհավիրքները: Դժբախտաբար, Հայկական ցեղասպանությունը չի դատապարտված, եւ այդ պատճառով Ադոլֆ Հիտլերը 1939-ին իր ազգային ցեղասպանության արշավի սկզբին հայտարարեց. <<Վերջապես, ո±վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը>>: 1981 թ. հունվարին շվեյցարական դատարանում ՀԱՀԳԲ-ի մարտիկ Արա-Ալեքսանդր Ենիգոմշյանը հայտարարեց. <<Երբ Հայկական հարց կ’ըսուի, երբեմն կը յիշուին 19-րդ դարու վերջերը եւ մանաւանդ 20-րդ դարու սկիզբը գործադրուած ջարդերը, որոնց զոհը եղան հայերը: 1975թ., 60-րդ տարին Հայկական ցեղասպանութեան: Նոր հաշուեյարդարի տարի մը: Արդիւնքը… միշտ ոչինչ: Զերօ: Դէպի ետեւ: Թուրքիան կ’ուրանար միշտ Հայկական հարցին գոյութիւնը: Իսկ աշխարհը չէր ուզեր լսել ո°չ հայերուն, ո°չ ալ Հայաստանի մասին>>: Բոլորի համար էլ պարզ էր, որ հայ երիտասարդության ընդվզումը նաեւ թուրքական մերժողականության ու նրա դաշնակիցների մեղսակից լռության հետեւանք էր: Կրկին թուրքական պետությունը հայտնվեց մեղադրյալի աթոռին, Ալեքը շարունակեց. <<Մեզ մղեցին գործածելու համար մեր ուժը: Եթէ մեզ կ’ուզեն դատապարտել, քանի որ մենք ուժ գործածեցինք, ուրեմն պէտք է նաեւ դատապարտել անոնց, որոնք մեզ մղեցին գործածելու այս բիրտ ուժը, Թուրքիան եւ միւսները: Հայկական հարցը գոյութիւն ունի եւ պէտք է անոր լուծում մը գտնել>>: Առջեւում, սակայն, 1985-ն էր` գորբաչովյան պերեստրոյկան եւ 1988-ը: ԱՍԱԼԱ-ն արդեն իսկ տվել էր չորս տասնյակից ավելի զոհեր եւ պայքարի թափը գնալով նվազեց: Շարունակելի Информация предоставлена пресс-службой «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) «Ուխտ Արարատի» - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»).
|