АРМИНФОЦЕНТР: ԱՍԱԼԱ. հայ ազգային - ազատագրական պայքարի արդի փուլը - "Megapolis” պարբերական, մայիս, 2010, էջ 86: Շարունակություն, մաս 3 АСАЛА: Современный этап национально-освободительной борьбы армян - на армянском языке, часть 3, журнал "Мегаполис", май 2010г. стр. 86. 4. Ահաբեկչությո±ւն, թե± ազատագրական պայքար Ինչպես 120 տարի առաջ Րաֆֆին5, այնպես էլ այսօր մենք պետք է ճիշտ պատասխանենք այս հարցին: Հայոց ցեղասպանության բազմահատոր ուսումնասիրության հեղինակ, վաստակաշատ գիտնական Ստեփան Պողոսյանը գրում է. <<Մարդը մարդուն սպանել, ոչնչացրել է մարդկային հասարակության գոյության բոլոր ժամանակաշրջաններում` սկսած նախնադարից մինչեւ մեր օրերը: Սպանությունների եւ ոչնչացումների պատճառները լինում են երկու տեսակի` արդարացի եւ անարդար: Չարին ոչնչացնելը ոչ միայն դատապարտելի չէ, այլեւ անհրաժեշտ է: Դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվեր աշխարհի հետ, եթե չոչնչացվեր ֆաշիզմը>>: Պետք է ընդունել, որ թուրքական պետական մերժողականությունը չարիք է մարդկության հանդեպ: Փարիզի թուրքական հյուպատոսարանը գրաված չորս մարտիկների փաստաբան Լեկլերկը պաշտպանական ճառում ասաց. <<Ինձ կարող են հակաճառել, որ այս տղաները զինվորներ չեն, Հայաստանը եւ Թուրքիան չեն պատերազմում, զինվորները միայն զենք կրելու, ամեն պահի սպանելու իրավունք ունեն: Նրանք կարող են փլատակների վերածել Դրեզդեն քաղաքը, Հիրոսիմայի վրա ռումբ նետելով, միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ կանանց, երեխաների, սպանել: Իսկ Հայաստանը քանի որ այլեւս գոյություն չունի, <<կանոնավոր>> բանակ չի կարող ստեղծել: Հիրավի, տարօրինակ տրամաբանություն է: Չէ± որ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու գնդակահարեց հայ տղամարդկանց, կոտորեց ծերունիներին, կանանց ու երեխաներին, հատուկենտ վերապրող որբերին նավերը լցրեց, օտար երկրներ արտաքսեց: Դուք` թուրքերդ, կարծում եք, որ այդքանը բավական է, պատերազմն ավարտված է: Բայց արդյո±ք այն ավարտված է հայերի համար, որոնցից խլել են բնօրրանը, որոնք ուզում են հարատեւել: Ո°չ, այս տղաները ահաբեկիչներ չե°ն, հայ ժողովրդի զինվորնե°րն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչներ, պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատեւում է մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաեւ հերոսների ու նահատակների շնորհիվ: Հատկապես` զինվորների°, որոնց այսօր դուք դատում եք: Եթե անգամ դատապարտեք, հիշեցե°ք, որ զինվորների° եք դատապարտում: Նրանք` չորս հանդուգն զինվորները, եկել են Ֆրանսիա ո°չ միայն իրենց ժողովրդի իրավունքները ներկայացնելու, այլեւ պահանջելու համար, որ ազատ արձակեն քուրդ եւ թուրք քաղբանտարկյալների>>: Դատարանում ելույթ ունեցան շատ նշանավոր մարդիկ, այդ թվում, Ֆրանսիայի Հանրապետության հերոս Միսաք Մանուշյանի այրին: Մելինե Մանուշանն ասաց. <<Ես եկել եմ հայտնելու, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որբացել, Երկրորդի ժամանակ այրիացել եմ£ Ահա°, մի նախադասությամբ, իմ կենսագրությունը>>,- եւ ապա խոսքի եզրափակիչ մասում նշեց,- <<Ի հարկե, ես ոչ մի իրավասություն չունեմ պնդելու` նրանք ճի±շտ են, թե± սխալ, բայց վստահ եմ, որ ահաբեկիչներ չե°ն, ազատամարտիկնե°ր են, ինչպես մենք£ Ես նրանց կուզեի ասել. <<Նայե°ք աչքերիս, զո°ւսպ եղեք, մի° պարզեք ձեր բռունցքները, որովհետեւ այս ամենը դեռ հաղթանակ չէ, ուղղակի հայ ժողովուրդը չի° կորցրել արժանապատվությունը, նա դեռ կանգո°ւն է, պայքարո°ւմ է£ Եվ քանի որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, ուրեմն դուք կարող եք ձեզ բավարարված զգալ£ Առաջին քայլը կատարված է, ճիշտ է, այն փոքր է, բայց ես վստահ եմ, որ ուրիշները կհաջորդեն, եւ հայ ժողովուրդը հատուցում կստանա, արդարությունը կվերականգնվի£ Պահպանե°ք ձեր ոգին, մի° կորցրեք կորովն ու հույսը>>£ Վազգեն Սիսլյանը հիշում է. <<…երբ դատարանում նիստի նախագահը հայտարարեց. <<Մեղադրյալնե°ր, ոտքի°>>, ողջ դատարանը ոտքի կանգնեց եւ շփոթված նախագահը կարծեց, թե սխալ արտահայտություն է արել, շտկեց, որ խոսքը վերաբերում է մեղադրյալներին: Ժողովուրդն աղաղակեց. <<Եթե նրանք մեղավոր են, ապա մենք էլ ենք մեղավոր>>: Վճիռը կայացվեց. Արամ Բասմաճյանը դատապարտվեց 5, ես ու Հակոբը` 7, Գեւորգը` 10 տարով: Վճիռը բողոքարկեցինք, որի արդյունքում չորսս էլ դատապարտվեցինք 7 տարի ազատազրկման: Դատարանը մեզանից վնասի փոխհատուցում պահանջեց: Մենք էլ խոստացանք հատուցել, եթե թուրքերը միլիոն ու կես հայերի արյան գինը հատուցեն: Եվ դահլիճից, խորհրդանշական ժեստերով, մետաղադրամներ նետեցին դատարանում ներկա միակ թուրքի` փոխհյուպատոսի ուղղությամբ>>: Շարունակելի Информация предоставлена пресс-службой «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) «Ուխտ Արարատի» - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»).
|