АРМИНФОЦЕНТР: Редакционная статья "УХТ АРАРАТИ": <<...ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԱՂԵՄԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉԻ ԿՊՉՈՒՄ>> К убийству срок давности неприемлем. на армянском языке. Часть 1 Պարույր Սեւակ, <<Եռաձայն պատարագ>>, 1965 թ., փետրվար, Երեւան Ցեղասպանության ժխտողականությունը հանցագործություն է Նախաբան խոսք ——————-———- Հոդված 1-ին. Ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում հետեւյալ հանցագործությունների նկատմամբ. a) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք ձեւակերպված են Նյուրենբերգի միջազգային ռազմական ատյանի կանոնադրության մեջ` 8-ը օգոստոսի, 1945 թ. եւ b) մարդկայնության դեմ հանցագործությունների, ...այդ թվում` ցեղասպանության հանցագործությունների, որոնք ձեւակերպված են <<Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին>> Կոնվենցիայի մեջ, 9-ը դեկտեմբերի 1948 թ.: /<<Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին>> Կոնվենցիա, 26-ը նոյեմբերի 1968 թ./ ——————————————— 1894-96, 1909, 1915-23 թթ. գործադրվեց մարդկայնության դեմ երբեւէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկը` Հայերի ցեղասպանությունը: Ցեղասպանության հետեւանքով հայությունը զրկվեց ոչ միայն իր բնօրրանի` հայրենիքի հիմնական տարածքներից, այլեւ սփռվելով աշխարհով մեկ` զրկվեց որպես ազգ գոյություն ունենալու, զարգացման ու առաջընթացի բնական իրավունքից: Այնուհետեւ մոռացումի, որը նույնն է թե` ժխտողականության ժամանակաշրջան է, ինչի դեմ հայությունը ընդվզել է բազմիցս` 1965-1968, 1973, 1975-85 եւ 1988-1990, 2004-2011 թթ.: 1965 թ. ապրիլի 24-ին հայությունը Երեւանում բողոքի ցույցի դուրս եկավ`<<Մեր հողերը…>> կարգախոսով: 1973-ին` Գուրգեն Յանիկյանը ազդարարեց բռնության եւ ճնշման դեմ մի նոր ընդվզումի սկիզբը: 1975-ին` կազմավորվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, որն էլ սկզբնավորեց Հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարը: 1988-ին` սկիզբ առավ Արցախյան հաղթական ազատամարտը: 2004-2011 թթ. ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական - քաղաքական նոր գործընթացը: Միայն երեւանյան ցույցերից, Գուրգեն Յանիկյանի գործողությունից եւ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի գործունեությունից հետո, Հայերի ցեղասպանության եւ Հայկական hարցի շուրջ իրավական - քաղաքական իրավիճակը փոխվեց. մի կողմից փլուզվեց լռության ու ժխտողականության պատնեշը, մյուս կողմից` մարդկության առաջադեմ հատվածը հնարավորություն ստացավ հանդես գալու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դատապարտելու հայտարարություններով եւ օրինագծերով: 1973 թ. սեպտեմբերի 16-ին` Ժնեւում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների հանդեպ կիրառվող խտրականության կանխման եւ պաշտպանության ենթահանձնաժողովի 28-րդ նստաշրջանը որոշում ընդունեց, որտեղ արձանագրված է. <<Անցնելով արդի փուլին, կարելի է հիշել բավականին առատ վկայությունների գոյությունը, որոնք ապացուցում են հայերի կոտորածը, որը հանդիսանում Է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը>>: 1983 թ. օգոստոսին Կանադայում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ճանաչեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը եւ դիմեց ՄԱԿ-ինª կոչ անելով ընդունել այդ փաստը: 1984 թ. ապրիլի 16-ին Փարիզում տեղի ունեցավ Ժողովուրդների մշտական դատական ատյանի հայերի ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջան, եւ ընդունվեց 6 կետից բաղկացած հատուկ որոշում, որի 3-րդ եւ 4-րդ կետերում ասված է. Կետ 3. Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է այդ ցեղասպանության համար, նկատի ունենալով 1915-ից 1917 թթ. ընթացքում կատարվածը: Կետ 4. Հայերի ցեղասպանությունը նաեւ <<միջազգային հանցագործություն է>>, որի համար պետք է պատասխանատվություն կրի Թուրքական պետությունը, առանց պատրվակելու այն հանգամանքը, թե նախկին ու ներկա պետությունների միջեւ հաջորդականություն չկա` պատասխանատվությունից խուսափելու համար: 1987 թ. հունիսի 18-ին Եվրոպական պառլամենտը բանաձեւ ընդունեց <<Հայկական հարցի քաղաքական լուծման մասին>>, որտեղ նշված է. Զ. Նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված հայերի ցեղասպանությունը մինչեւ այժմ ո’չ ենթարկվել է քաղաքական դատապարտման եւ ո’չ էլ ստացել է համապատասխան հատուցում. Թ. Նկատի ունենալով, որ բոլոր իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական Հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը. 2. Գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն <<Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին>> Կոնվենցիայի, ընդունված` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այդ ընթացքում 20-ից ավելի երկրներ ճանաչեցին ու դատապարտեցին հայերի ցեղասպանության իրողությունը, որոնց մեջ նաեւ Մեծ ութնյակի հինգ երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանն ու Կանադան: Դա չեն արել Մեծ ութնյակի անդամ մյուս երեք երկրները` Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն: <<Հոլոքոստ ապրած ժողովրդի պետությունը` Իսրայելը, հայերի ցեղասպանության դատապարտումից խուսափելու համար պատրվակում է այն, որ Իսրայելը Ֆրանսիա չէ, որը վարվում է, ինչպես ցանկանում է>>: Այդ մասին News.am-ի թղթակցին ասաց IzRus.co.il-ի փոխխմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը` մեկնաբանելով այն իրարանցումը, որն ի հայտ եկավ իսրայելական մամուլում` Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ասել է. <<Ահա ֆրանսիացիները վերցրեցին եւ արեցին այն, ինչ ցանկանում էին: Իսկ մենք չենք կարող, չափազանց մեծ է ճնշումը բոլոր կողմերից: Ֆրանսիան Իսրայել չէ, որի վրա ով չի ալարում, տակառ է գլորում>>: /News.am, 23.12.2011/ Այսօր Հայերի ցեղասպանության դատապարտման եւ Հայկական Հարցի լուծման համար պայքարը թեւակոխում է նոր փուլ, որը կարելի է բնորոշել, որպես հայության իրավական – քաղաքական իրավունքների պաշտպանության եւ հաստատման պայքարի փուլ: Բոլոր դեպքերում տարածաշրջանում ապրող հայությունը նահանջելու այլ տեղ չունի, բացի իր Հայրենիքից... Շարունակելի <<Ուխտ Արարատի>>, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն Հունվար, 2012 թ. Информация предоставлена пресс-службой «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) «Ուխտ Արարատի» - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»).
|