АРМИНФОЦЕНТР: Հիշատակի միջոցառում նվիրված
Հայաստանի Ազատագրության
Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ-ի) հիմնադրման
37-ամյակին
Памятные мероприятия посвященные 37-й годовщине основания Армянской секретной армии освобождения
Армении «АСАЛА» - («ASALA»).
На армянском языке
Այսօր, հունվարի 20-ին Երեւանում` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հիմնադրման 37-ամյակին:
Հայաստանի Հանրապետության օրհներգից հետո բացման
խոսքով հանդես եկավ <<Ուխտ Արարատի>>, հայրենասիրական հասարակական
նախաձեռնության խորհրդի անդամ, Բժշկական գիտությունների թեկնածու Հրանտ Աշճյանը:
Այնուհետեւ հնչեցին բանաստեղծական հետեւյալ
տողերը
Առանց
հավատի հեշտ չէ մեռնելը,
Իսկ ապրելն արդեն անտանելի է...
Պետք էր, շատ էր պետք ինչ - որ բան անել,
Սակայն ի՞նչ անել եւ ինչպե՞ս, ինչպե՞ս…
Ապա բոլոր ժամանակներում ազգի անկախության,
ազատության, արժանապատվության հաստատման ու պահպանման զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած
նահատակների հիշատակին հայտարարվեց` Լռության
րոպե:
Բանաստեղծական խոսքը շարունակվեց:
-Երանի նրանց, որ մութ բանտերում
Եւ չարչարանքում դժնի, որպես մահ
Մաշեցին այնքան օրեր հրահրուն
Գերված թշնամուց անսիրտ ու ագահ:
Երանի նրանց, որ սիրով հեռուն
Մնացին տոկուն, հպարտ ու անահ
Պարզած աչքերը դեպի լույս հեռուն
Արհամարհեցին եւ’ երկունք, եւ’ մահ,
Երանի նրանց եւ’ փառք, եւ’ օրհնանք:
Այնուհետեւ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ
ծանոթանալու Գուրգեն Յանիկյանի խոսքով
համեմված տեսագրությանը:
ԱՍԱԼԱ-ի պատմությունը համառոտ ներկայացրեց
<<Երկաթե շերեփ>>, <<Սփյուռք>> պարբերականների խմբագիր,
պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազճյանը:
:
ԱՍԱԼԱ-ի դերը հայ իրականության մեջ ներկայացրեց
Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականության պետական թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
ԱՍԱԼԱ-ի հիմադրման 37-ամյակի կապակցությամբ իր
սրտի խոսքն ասեց գրականագետ, հրապարակախոս, <<Հայերի դատը Փարիզում>> գրքի
թարգմանիչ եւ կազմող Գրիգոր Ջանիկյանը:
Այնուհետեւ ներկայացվեց եւս մեկ տեսաերիզ -
ԱՍԱԼԱ
Պատմական, գրական ու գիտական խոսքն այնուհետեւ
հավելվեց մշակութային խոսքով:
Ելույթ ունեցան հեղինակային երգի վարպետ Վարուժան Աղաջանյանը, սիրված երգիչ Գրիգոր Համբարյանը, ապա նրանք միասին կատարեցին
իրենց մտերիմ ընկերոջ` Գուսան Հայկազունի,
ռազմահայրենասիրական երգերից:
Ապա բեմ բարձրացավ աշուղ, պետական բազմաթիվ
պարգեւների դափնեկիր աշուղ Ռազմար Սասունցին, ում երգերի հնչյունների ներքո
դահլիճում ներկա երիտասարդներն ինքնաբուխ բռնեցին հայկական ոգեշունչ
<<Քոչարին>>, որը շարունակվեց նաեւ ներկայացված բանաստեղծությունից…
Մենք ծնվել ենք, աշխարհ եկել
Ոչ թե թվալ-երեւալու խաբեությամբ,
Այլ լինելու,
Այն լինելու, ինչ կանք իրոք:
Մենք ծնվել ենք, որ մարդկության
Հազար ու մի ինչո՞ւներից գոնե մեկի
Հարցապնդող աչքում մեխենք,
Մեր գոնե մեկ պատասխանը:
…եւ այն բանից հետո, երբ բեմ հրավիրվեցին`
Ալեք
Ենիգոմշյանը - ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, գործողությունը`
Ժնեւ, հոկտեմբեր 1980 թ., դատավարությունը` Ժնեւ, հունվար 1981 թ.: <<Ուխտ
Արարատի՚ նախաձեռնության խորհրդի անդամ է, <<Սարդարապատ>> շարժման
նախաձեռնող խմբի անդամ, <<Մոնթե Մելքոնյան>> հիմնադրամի գործադիր
տնօրեն:
Մարտիրոս
Ժամկոչյանը - գործողությունը` Ժնեւ,
1981 թ., գործողությունից ժամեր անց ձերբակալվել է ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
11 տարի բանտում անցկացնելուց հետո վերադարձել է Հայաստան: Մասնակցել է Արցախյան
հաղթական ազատամարտին: <<Ուխտ Արարատի>> նախաձեռնության խորհրդի անդամ
է:
Վազգեն
Սիսլյանը - գործողությունը` 1981թ
սեպտեմբեր 24 Փարիզ: Փարիզի թուքական հյուպատոսարանի գրավման <<Եղիա
Քեշիշյան>> անձնասպանական քոմանտոյի ղեկավար: Գործողութւան ժամանակ
վիրավորվել է: Դատավարությունը` Փարիզ: հուվար, 1984 թ., դատապարտվել է 7 տարի ազատազրկման:
Վերադարձել է Հայաստան: <<Ուխտ Արարատի>> նախաձեռնության խորհրդի
անդամ է:
Հակոբ
Ջուլֆայանը - գործողությունը` 1981թ
սեպտեմբեր 24 Փարիզ: Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավման <<Եղիա
Քեշիշյան>> անձնասպանական քոմանտոյի ղեկավար: Գործողոթւյան ժամանակ վիրավորվել
է: Դատավարությունը` Փարիզ, հունվար, 1984 թ., դատապարտվել է 7 տարի ազատազրկման:
Վերադարձել է Հայաստան: <<Ուխտ Արարատի>> նախաձեռնության խորհրդի
անդամ է:
Սիմոն
Նաիրյանը - գործողությունը` Փարիզ,
14 հունիս 1983թ., Դատավարությունը` Փարիզ, 1984 թ.: Դատապարտվել է 15 տարվա
ազատազրկման: 12 տարի բանտում անցկացնելուց հետո վերադարձել է Հայաստան: <<Ուխտ
Արարատի>> նախաձեռնության խորհրդի անդամ է:
Երբ սկսվեց
գեղարվեստական մասը եւ հնչեցին ռազմա-հայրենասիրական երգեր, դահլիճում գտնվող
երիատասարդները մի ինքնաբուխ ոգեւորությամբ <<քոչարի>> բռնեցին եւ
շարունակեցին այդպես մինչեւ
Միջոցառման ավարտին կրկին հնչեց օրվա կարգախոսը`
<<Հաղթանակ
հայ ազատագրական պայքարին>>:
Ներկաներին տեղեկացրին նաեւ, որ ԱՍԱԼԱ-ի եւ
Արցախյան հաղթական ազատամարտի հերոս նահատակների հոգեհանգստի արարողությունը տեղի
կունենա հունվարի 21-ին, ժամը 15:00-ին, Եռաբլուր պանթեոնում:
<<Ուխտ
Արարատի>>, հայրենասիրական հասարակական նախաձեռնության լրատվական կենտրոն
20-ը
հունվարի 2012 թ.
|