АРМИНФОЦЕНТР: Наш московский читатель Vahagn, ради
«хохмы» и реального восприятия сегодняшней
ситуации в высших эшелонах власти (ложь, подхалимаж, подтасовка, интеллект
и т.д.), предоставил нам вот это уникальное по своей «наивности» и цинизму интервью
с небезызвестным депутатом армянского Парламента и местным олигархом Алексаняном Самвелом Лиминдровичом, известного в определенных кругах по кличке ЛФИК САМО, а также «ПНТИ САМО» (Неряха Само), данное
корреспонденту телекомпании «А1+» и опубликованное на портале «Жам.ам» («Время») - Zham.am.
А в свете предстоящих парламентских выборах, предлагаем
посмотреть также нашу предыдущую статью - информацию о некоторых армянских
политиках, депутатах и олигархах - с
указанием их имен, фамилий и соответствующих КЛИЧЕК. Орфография, стиль и мысли (слова) интервьюируемого и журналиста сохранены. (на армянском языке) Հարցազրույց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ -ՌԴ-ում հրաժարվեցին մեծամասնական ընտրակարգով ընտրություններից, եւ վերջին ընտրություններն անցկացվեցին բացառապես համամասնական ընտրակարգով։ Հայաստանում կարծում եք այդ մոդելը հնարավո՞ր է կիրառել, հատկապես, որ որոշ կուսակցություններ պահանջում են դա։ -Ոնց կա, նորմալ ա։ -Այսինքն, այսօր առկա համամասնությունը՝ 86/45, ձեզ բավարարո՞ւմ է։ -Այո։ -Դուք առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգո՞վ կառաջադրվեք, համամասնակա՞ն, թե՞ չեք առաջադրվի։ -Եթե մեր համայնքի ժողովուրդը ուզենա՝ կդնեմ, չեն ուզենա՝ չեմ դնի։ -Եվ ինչպե՞ս եք պարզելու ուզում են, թե ոչ։ -Ես ամեն օր շփվում եմ նրանց հետ, եթե կուզենան՝ կդնեմ, եթե չեն ուզենա, չեմ դնի: -Այսօր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, օրինակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ է արել, իրական համարո՞ւմ եք համագործակցելու հնարավորությունը։ -Ինձ տենց հարցեր մի տվեք, էլի։ -Իշխանություն-ընդդիմություն պայքարի ձեր պատկերացումն ինչպիսի՞ն է։ -Էդ էլ մի հարցրեք, էլի։ -Լավ, տնտեսական վիճակը մեր երկրում ինչպե՞ս եք գնահատում։ -Շատ լավ։ Բայց ես բիզնեսով չեմ զբաղվում։ -Իսկ «Երեւան Սիթի» խանութների ցանցը Ձեզ հետ կապ չունի՞։ -Ես կապ չունեմ, կինս է զբաղվում։ -Դուք օգտվո՞ւմ եք ձեր խանութներում վաճառվող ապրանքից։ -Այսինքն, ո՞նց օգտվում եմ։ -Ուտո՞ւմ եք ձեր խանութներում վաճառվող ապրանքները, որոնք երբեմն ժամկետանց են լինում, թե նախընտրում եք ուրիշ խանութներից օգտվել։ -Չէ, տենց բան չկա, էդ մեր կոնկուրենտներն են ասում, որ մեր հաջողության վրա իրենք տխրում են։ -Ճգնաժամի առաջին փուլն կարծես դժվարությամբ հաղթահարվում է, բայց հիմա սպասվում է ճգնաժամի նոր փուլ... -Չկա տենց բան։ -Դուք չե՞ք զգացել այդ ճգնաժամը։ -Չէ, չեմ զգացել։ -Իսկ անցած ճգնաժամը ձեր կնոջ բիզնեսի վրա ազդեցություն չունեցա՞վ։ -Մի թեթեւ ունեցավ, բայց հիմա անցավ։ -Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ օլիգարխները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, անկախ ամեն ինչից, դուք օլիգարխի համբավ ունեք, ինչքան էլ հիմա պնդեք, որ «Երեւան Սիթին» ձերը չէ։ -Մեր նախագահը ինչ ասում է, ճիշտ է ասում։ -Այսինքն, դուք չե՞ք զբաղվելու քաղաքականությամբ -Չէ, ես բիզնեսով չեմ զբաղվում, ես պոլիտիկայով եմ զբաղվում։ -Բայց «պոլիտիկայից» հարցեր եմ տալիս, չեք պատասխանում։ -Լավ ես գնամ, էլի։ Հարցազրույցը՝ ըստ «A1+»-ի
|