АРМИНФОЦЕНТР: Представляем удивительные и даже рекордные данные о военной истории армянского народа. Список подготовленный Мгером Акобяном является интересным, иногда чем-то даже забавным. (на армянском языке) Ստորև կներկայացնեմ մի շարք զարմանալի, ուշագրավ կամ էլ նույնիսկ ռեկոռդային տեղեկություններ Հայ ժողովրդի ռազմական պատմությունից: Ցուցակը հետաքրքիր է, իսկ հաճախ նաև զվարճալի…:)
1. Իր շուրջ 5000-ամյա պատմության ընթացքում Հայ ժողովրդի զավակները մասնակցել են տարբեր մեծության առնվազն 6.348 ռազմական օպերացիայի, 2. Սեփական պետականության բացակայության պայմաններում օտար բռնակալների դեմ բարձրացված ապստամբությունների բացարձակ ռեկոռդը պատկանում է հայերին: Միայն 428-885 և 1044-1700 թվականներին կարելի է հաշվել առնվազն 40 ապստամբություն, այդ թվում 20 անգամ Բյուզանդական կայսրության, 10 անգամ` Արաբական խալիֆության, 7 անգամ` Պարսից թագավորության, 3 անգամ` Մոնղոլական կայսրության դեմ, 3. Իր պատմության ընթացքում հայերը ամենաշատը ապստամբել ենԲյուզանդական կայսրության դեմ` 20 անգամ: 4. Մինչև 1900 թ-ը, կողմերի թվաքանակի առումով ամենամեծ ճակատամարտը, որին մասնակցել են հայերը, եղել է 1402 թ-ի հուլիսի 20-ի Անկարայի ճ-մ-ը: Ըստ ամենահամեստ աղբյուրների այս ճակատամարտին մասնակցել է 550.000 մարդ, 5. Ամենամեծ բանակը, որ երբևէ մտել է Հայաստանի տարածք, կազմել է 600.000 մարդ: Իրադարձությունը տեղի է ունեցել 1585 թ-ի օգոստոսին, երբ Օսմանյան սուլթանության հենց այդքան կազմող բանակը ռազմական գործողություններ սկսեց Սեֆյանների շահության դեմ, 6. Ամենամեծ բանակը, որը ըստ հավաստի համարվող աղբյուրների երբևէ շարժվել է անմիջականորեն հայերի դեմ, կազմել է 200.000 մարդ: Խոսքը վերաբերվում է 852 թ-ի գարնանը սկսված Բուղայի հայտնի արշավանքին, 7. Ամենամեծ բանակը, որը ըստ աղբյուրների տվյալներ և տրամաբանական վերլուծության, երբևէ շարժվել է անմիջականորեն հայերի դեմ, կազմել է 215.000 մարդ: Խոսքը վերաբերվում է 451 թ-ի մայիսյան իրադարձություններին, 8. Ամենամեծ բանակը, որը ըստ հավաստի համարվող աղբյուրների երբևէ ունեցել է Հայոց պետությունը, կազմել է 356.000 ռազմիկ: Խոսքը վերաբերվում է Սարդուրի II-ի կառավարած Արարատյան թագավորությանը, որը, մ.թ.ա. 751 թ-ին արշավելով դեպի հարավ-արևելք, մարտադաշտ հանեց հենց այդքան զինվոր: Մեծ է եղել նաև Տիգրան Մեծի կայսրության բանակը` 300.000 մարդ, թեև հարկ է նշել, որ մեկ ռազմական օպերացիայի ժամանակ այս քանակությամբ բանակ Տիգրանը երբեք չի կիրառել, 9. Անմիջական պաշարումին Հայաստանի ամենաերկար դիմադրած ամրոցըզենքը չի հանձնել 20 տարի: Խոսքը վերաբերվում է Երնջակ ամրոցին, որը դիմադրեց Լենկ-Թեմուրի հրոսակներին 1386-1405 թվականներին և այդպես էլ չգրավվեց: Այս կատեգորիայի ռեկոռդակիրներից կարելի է մատնանշել նաև Անի-Կեմախ ամրոցը (մ.թ.ա. 34-31 թթ), Դարույնք ամրոցը (369 գարուն-370 գարուն) և այլն, 10. Ամենաօրգինալ երկիրը, որի դեմ պատերազմել են հայերը, եղել է Նեպալի թագավորությունը, 11. Ամենաօրգինալ պետությունը, որի բանակի կազմում կռվել են հայերը, եղել է Բենգալիայի նավաբությունը, 12. Ամենաարևելյան կետը, որտեղ մինչև 1900 թ-ը երբևէ մարտնչել են հայերը, եղել է… Դեղին ծովը: Հենց այստեղ 1853 թ-ի ամռանը անհայտ ծագումով ծովահենական նավը զավթեց ”Հարություն-Աբգար” հայկական առևտրական նավը, 13. Ամենահյուսիսային կետը, որտեղ մինչև 1900 թ-ը երբևէ մարտնչել են հայերը, եղել է Հելսինկին: 1742 թ-ի սեպտեմբերին Ռուսական կայսրության բանակի կազմում Հայկական հեծյալ էսկադրոնը գրավեց այս քաղաքը, 14. Ամենահարավային կետը, որտեղ մինչև 1941 թ-ը երբևէ մարտնչել են հայերը, եղել է Եթովպիան: Աֆրիկյան այս երկրում հայերը մասնակցեցին Եթովպա-Իտալական II պատերազմին (1935-1941 թթ), 15. Ամենաարևմտյան կետը, որտեղ մինչև 1900 թ-ը երբևէ մարտնչել են հայերը, եղել է Գալլիան: 294 թ-ին, օգնելով հռոմեական բանակին, Հայ ռազմիկները մասնակցեցին Լինգոնի ճ-մ-ին, 16. Հայաստանի ու հայերի հետ երբևէ կոնֆլիկտ չունեցած եվրասիական մասշտաբի պետություններին կարելի է հաշվել մատների վրա` Ճապոնիա, Չինաստան… Մհեր Հակոբյան (Հայաստան) (перепечатано в "Юсисапайл")
|