Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Декабрь » 5 » Четыре (и более) тактические направления в деятельности и эквивалентные им задачи армянской нации
21:04
Четыре (и более) тактические направления в деятельности и эквивалентные им задачи армянской нации

АРМИНФОЦЕНТР:Четыре (и более) тактические направления в деятельности и эквивалентные им задачи армянской нации 

Հայության :մարտավարական չորս, եւ ավելի, ուղղություններն ու համարժեք խնդիրները (на арм.яз.)

 Մեր ցանկությունից անկախ, մեր կամքից անկախ եւ, նույնիսկ, մեր պահվածքից անկախ, հայությանը ուղղված սպառնալիքներն անփոփոխ են։ Բայց, նախ եւ առաջ, բավարար խոհեմություն ու քաջություն պետք է ունենալ ժամանակակից սպառնալիքների ու մարտահրավերների չորս, եւ ավելի, ուղղությունները նկատելու եւ ապա համարժեք ազատ միտք ու կամք դրանց նկատմամբ դիմակայության ծրագրեր ու մարտավարություն մշակելու։

 Նշենք այդ ուղղությունները.

1.            ՀՀ-ի ուղղությունը։

Սպառնալիքները։ ՀՀ-ի եւ տարածաշրջանի պետությունների միջեւ հարաբերությունների գերակշիռ մասը չի կարգավորվում միջպետական եւ միջազգայնորեն հանրահայտ քաղաքակիրթ օրենքներով, որի հետեւանքով տարածաշրջանում մշտապես առկա է բացասական երրորդ ուժը։

Առկա է ՀՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքը Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից։

ՀՀ-ի շրջափակումը, շրջափակման խստացումը այլ եւ այլ միջոցներով, այդ թվում՝ էնէրգետիկ եւ պարենային։

Կրիտիկական է ՀՀ-ի ժողովրդագրական ճգնաժամը եւ դրա խորացումը։ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյա-հոգեբանական խնդիրները։ ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրները։

ՀՀ-ի Կովկասյան ինտեգրման խնդիրն ու դրա պարտադրանքը, որովհետեւ Եվրոպական ինտեգրումը երբեք չի առաջարկվելու, դա շղարշ է պարզապես Կովկասյան կամ մեկ այլ ձեւաչափ մի օր հանկարծակի օրակարգ բերելու։

ՀՀ-ի նկատմամբ զինաթափման պահանջը եւ խաղաղապահ ուժերի տեղակայման պարտադրանքը ՀՀ-ի սահմաններում եւ այլն… Իրականում կարելի է անվերջ թվարկել, սակայն մնանք կարեւորի շրջանակներում։

 Սպառնալիքները հաղթահարելու ուղիները։

Կարելի է եւ պետք է գնալ նոր՝ Չորրորդ, Հանրապետության ձեւավորման ճանապարհով, մնալով Առաջին Հանրապետության իրավահաջորդը։ Ի՞նչ է նշանակում սա։ Նշանակում է վերաիմաստավորել՝

ա) ինտեգրման խնդիրը։ Հայությունը ժամանակակից աշխարհում ավելի քան ինտեգրված է, եւ կարիք չկա, որ հայոց որը չենք կարող ասել ՀՀ պետության մասին եւ կարիք կա, որ ՀՀ-ն իր կարգին, որպես միջազգային իրավունքի սուբեկտ, կարողանա ինտեգրվել իր ուրույն եւ ինքնուրույն ծրագրերով։

Հարկավոր է տարանջատել միջազգային հասարակական եւ միջազգային քաղաքական ինտեգրման խնդիրները եւ հրաժարվել այդ երկու ձեւաչափերի սկզբունքային նույնացումից ու առաջ ընթանալ պահպանելով հայության համար ամենանշանակալից իրավական նվաճումը՝ անկախությունը,

բ) հրաժարվել ազատ - վայրի շուկայի պարտադրանքից, փոխարենը ընդունել եվրոպական շարժիչ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը,

գ) մերժել ռազմական դաշինքների պարտադրանքը, ընտրել զինված չեզոքության ճանապարհը։

Զուգահեռ, մտածել փոփոխության ենթարկելու ՀՀ-ի պետական խորհրդանիշները, որովհետեւ խորհրդանիշները կարեւոր դերակատարություն ունեն պետության զարգացման գործում։ Ըստ այդմ՝

ա) մտածել դրոշի գույների եւ հերթականության մասին, որոնց վերաբերյալ տվյալներ կան Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> մեջ …

բ) նոր զինանշանի մասին, հաշվի առնելով երկու կարեւոր հանգամանք, որ Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթությունների բնօրրան է եւ, որ դրա առանցքում սրբազան Արարատն է…

գ) նոր օրհներգի մասին, հաշվի առնելով, որ ՀՀ առաջին հանրապետությունը ծնվեց Սարդարապատում, Սարդարապատից…

դ) ՀՀ-ի անվանափոխության մասին, որպես Հայաստանի արեւելյան կողմնաշխարհի, ինչը կարտացոլի մեր կյանքում արդեն քանի հարյուրամյակ գոյություն ունեցող իրողությունը եւ համապատասխանաբար կմատնանշի խնդիրը, մինչեւ ավարտուն եւ վերջնական Մեծ միավորում՝ Հայք։

 2.            Արցախի ուղղությունը։

Սպառնալիքները։ Արցախյան հիմնախնդիր, որը վաղուց ի վեր վերածվել է պարտադրված եւ ուղղորդված մի հակամարտության, որտեղ հայության իրավունքները իջեցված է նվազագույնի։ Իսկ Արցախի անկախության (կամ Հայաստանի հետ վերամիավորման) գործընթացը կարող է անվերջ շարունակվել իր բացասական բոլոր հետեւանքներով, առաջին հերթին արգելակելով Արցախի հայության զարգացման եւ առաջընթացի իրավունքը։

 

Սպառնալիքները հաղթահարելու համար պետք է ընդունել, որ սա ինչպես մեր հակառակորդների, այնպես էլ մեզ համար հատուկ մարտավարական ուղղություն է, որտեղ պետք է կարեւորել՝

ա) Արցախ պետական միավորի իրավունքների եւ Արցախի բնակչության անվտանգության, ազատության, ինքնորոշման, զարգացման եւ առաջընթացի իրավունքների հիմնահարցերը,

բ) Ադրբեջանից բռնագաղթված ադրեջանական քաղաքացիություն ունեցող հայ քաղաքացիների իրավունքների վերականգնման հարցը՝ միջազգային օրենքների շրջանակներում, այդ թվում՝ ժամանակակից Ադրբեջանի պետական եւ հասարակական կյանքին մասնակցելու լիիրավ իրավունքը,

գ) Ադրբեջանի մեջ ապրող այլ ժողովուրդների իրավունքների ճանաչման եւ նրանց Ադրբեջանի պետության կառավարմանը լիարժեք մասնակցության իրավունքի, նաեւ՝ խորհրդարանական եւ դաշնային Ադրբեջանի հարցերը,

դ) Ատրպատական - Ադրբեջան պատմական կեղծ անցումների հարցը, իրականում Ադրբեջան – Ատրպատական - Աղվանք քաղաքակրթական անցումների հարցը։

 3.            Արեւմտյան Հայաստանի ուղղությունը։

Սպառնալիքները։ Արեւմտյան որոշ ծրագրերում նկատելի է Վիլսոնյան Իրավարար վճիռն ու Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող դրույթները շրջանցելու ձեռագիրը, մասնավորապես Պենտագոնի ծրագիրը, որը 2006 թվականի օգօստոսին հնչեցրեց պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը։ Այդ ծրագրով նախատեսվում է Ազատագրված Քրդստան ստեղծել Կիլիկյան Հայաստանին, Արեւմտյան Հայաստանին, Արեւելյան Հայաստանին պատկանող տարածքների վրա։ Այդ նպատակով հրապարակ բերվեցին Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, որոնք շատ հաճախ սխալմամբ կոչում են հայ-թուրքական արձանագրություններ։

 Սպառնալիքները հաղթահարելու իրական ճանապարհները.

ա) ՀՀ-ն, որպես առաջին հանրապետության իրավահաջորդ, հանդես է գալիս Վիլսոնյան Իրավարար վճիռը կյանքի կոչելու պահանջով,

բ) ՀՀ-ն Ճանաչում է Արեւմտյան Հայաստանի Հայերի իրավունքները ներկայացնող մարմնի՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության իրավունքը, մասնավորապես, որպես Վիլսոնյան Իրավարար վճռի իր մասով իրավահաջորդ։

 4. Կիլիկյան Հայաստանի ուղղությունը։

Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներից երկուսը դուրս է մնացել Վիլսոնի Իրավարար վճռից, ինչը բացասաբար է անդրադառնում նաեւ Փարիզի վեհաժողովին եւ Վիլսոնին ներկայացված Հայկական պահանջների վրա, այդ թվում՝ Կիլիկյան Հայաստանի նկատմամբ, որպես ամբողջական Հայաստանի մեկ անբաժանելի մաս։ Պահանջների, բայց ոչ երբեք իրավունքների։ 1920 թ. օգոստոսի 4-ին Կիլիկյան Հայաստանի հայությունը հռչակել է Կիլիկիայի անկախությունը, սա մնայուն որոշում է Գաղութային երկրներին (օկուպացված տարածքներին) ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին ՄԱԿ-ի ընդունած 1960 թ. Կոնվենցիայի դրույթների համաձայն։ Այստեղ եւս խնդիր կա պատշաճ մակարդակով ներկայացնելու եւ պաշտպանելու Կիլիկյան Հայաստանի հայերի իրավունքները։

 Լրացուցիչ սպառնալիքներ եւ դրանց դիմակայելու լրացուցիչ ուղղություններ

5. Միջին արեւելքում գտնվող Հայկական գաղթավայրերի բնակչության պաշտպանության եւ անվտանգության եւ այդ իրավունքը կիռարկելու խնդիրները։

6. Տարածաշրջանում ապրող հայության անվտանգության խնդիրները։ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ցեղասպանության հետեւանքով առաջացած վնասների հատուցման խնդիրները։

7. Հայոց պատմության, մշակույթի, քաղաքակրթական արժեքների պաշտպանություն ուղղությունը՝ համաշխարհային չափերի հասնող ակադեմիական կեղծարարությունից, նենգափոխումից, կողոպուտից ու ավերներից փրկելու ու պաշտպանելու համար։

8. Իսկ եթե ամփոփելու լինենք, ապա կասենք նաեւ՝ նոր հազարամյակում հայության հիմնական բնական եւ անօտարելի իրավունքների հաստատման ծրագիրն ու ուղղությունը, որը կարելի ձեւակերպել այսպես.

Նոր հազարամյակը, ընդունել եւ ընկալել, որպես նոր ժամանակաշրջանի սկիզբ, որպես վերափոխումների, իրավունքի եւ արդարության հաստատման՝ Բարեպաշտության մեծ ժամանակաշրջան, իրականացնելու համար համայն հայության ինքնաբուխ մեծ տենչանք - ծրագիրը՝ հայության բնական եւ մշտնջենական իրավունքի հաստատումը, այն է՝ հայության ազատ ստեղծագործ կենսագործունեության վերահաստատումն ու ապահովումը Ազատ, անկախ, ինքնիշխան, ինչպես նաեւ ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական Հայքում։ Այստեղ է միայն, որ հայը կարող է ժառանգել ու պահպանել իր ազգային ինքնությունը, ապրել ու հարատեւել խաղաղ, անվտանգ, ստեղծագործ կյանքով։

Նույնը մաղթելու եւ, ի հարկին, օժանդակելու իրագործել աշխարհի բոլոր ազատասեր ժողովուրդներին։

 Հ.Գ. - Անշուշտ, սա ազգային - պետական նշանակության ահռելի մի ծրագիր է, որ նույնքան ահռելի ներուժ եւ միջոցներ է ենթադրում, իսկ, առաջին հերթին, բավարար հավատամք եւ կենտրոնացում, ինչը հայության հասարակական քաղաքական ուժերից պահանջում է նաեւ աշխատանքի ճշգրիտ բաժանում՝ ծրագիրն ամբողջությամբ եւ լիարժեք իրագործելու համար։ Մենք մտավախություն չունենք եւ հավատում ենք, որ խելամիտ եւ մշակված մարտավարություն ընտրելու դեպքում դա միանգամայն տեղավորվում է հայության ներուժի ու հնարավորությունների սահմաններում։ Նոր մարտավարություն ընտրելու եւ դրան համապատասխան պարտականությունների եւ աշխատանքի խելամիտ բաժանում կատարելու խնդիրների մասին մենք առաջին անգամ խոսել ենք 2007 թվականին, երբ հրատարակում էինք <<Ուխտ Արարատի>> պարբերականի հերթական թիվը (Տես, <<Ուխտ Արարատի>>, թիվ 3 (14), հոկտեմբեր - նոյեմբեր, 2007 թ., էջ 56։ Տես, www.oukhtararati.com կայքում, amsagrer բաժնում)։

 <<Ուխտ Արարատի>>, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

28.10.2011 թ.

Прикрепления: Картинка 1
Категория: - Западная Армения | Просмотров: 1361 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, геноцид, Ухт Арарат, ASALA АСАЛА, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz