Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2017 » Август » 7 » Տիգրան Փաշաբեզյան. «ԱՍԱԼԱ. Հայության հիմնական նպատակն է ազատագրել Արևմտյան Հայաստանը»
15:02
Տիգրան Փաշաբեզյան. «ԱՍԱԼԱ. Հայության հիմնական նպատակն է ազատագրել Արևմտյան Հայաստանը»

АРМИНФОЦЕНТР: Тигран Пашабезян: «АСАЛА: Основная задача армянского народа - освобождение Западной Армении» (на армянском языке)

-Խնդրում եմ՝ պատմեք՝ ե՞րբ ստեղծվեց ԱՍԱԼԱ-ն:
-Դա հայ ազատագրական պայքարի շատ կարեւոր փուլ է: ԱՍԱԼԱ-ն ստեղծվեց 1975-ին Բեյրութում: Հիմնադիրը սփյուռքի երիտասարդության ու մտավորականության այն հատվածն էր, որը ճիշտ գնահատեց Գուրգեն Յանիկյանի՝ 1973-ին կատարած գործը: Հիշեցնենք, որ Ցեղասպանությունից հետո միջազգային ընկերակցությունը ամեն ինչ արեց՝ շրջանցելու, չքննարկելու, չբարձրացնելու համար հայերի ցեղասպանության դատապարտման եւ դրա հետեւանքների վերացման խնդիրները, եւ իրականում այդ հարցերն այդպես էլ անտեսված մնացին մինչեւ 1973-ի հունվարի 27-ին Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում հնչած կրակոցները: Գուրգեն Յանիկյանը վառեց պայքարի ջահը: Հետագայում նա բանտում խոստովանում է. «Ես գիտեի, որ մենակ մնալու չեմ: Այժմ արդեն կազմավորվել է մի բռունցք, որ իրեն կոչում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»:

-Փաստորեն, ԱՍԱԼԱ-ն անգլերեն հապավում է` Armenian Secret Army of Liberation of Armenia: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կազմակերպության զինանշանը:
-Զինանշանի վրա պատկերված է Մեծ Հայաստանը, զենք բռնած մի ձեռք եւ կարմիր համապատկերի վրա հայերեն, արաբերեն եւ անգլերեն գրված է ԱՍԱԼԱ: Ու կատարվեց աներեւակայելի մի բան: Միջազգային մամուլը, որը, բերանը ջուր առած, 50 տարի չէր խոսել Հայերի ցեղասպանությունից եւ ընդհանրապես խուսափում էր խոսել աշխարհում այլ
ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստերից նույնպես, խելահեղ այս երիտասարդի հանդուգն ու քաջ գործողությունների արդյունքում սկսեց ամեն օր ու ամեն ժամ հայերի, հայոց պատմության, նաեւ ցեղասպանության, հայ ազատագրական պայքարի, հայոց մեծերի մասին բազմաթիվ հոդվածներ հրապարակել: Ուժերն անշուշտ անհավասար էին: Մի խումբ հայ երիտասարդների թիրախը ՆԱՏՕ-ի դաշնակից, մինչեւ ատամները զինված Թուրքիան էր: Բայց նա եւ իր դաշնակիցները լուրջ ու էական ոչինչ չէին կարողանում ձեռնարկել նորաստեղծ ազատագրական պայքարի ջահը վերցրած բանակի եւ այդ փոքրաթիվ հայ երիտասարդների դեմ:

-Իսկ ի՞նչ գործողություններ է իրականացրել ԱՍԱԼԱ-ն:
-1975-85 թթ. իրականացվել են 200-ից ավելի զինված հարձակումներ ամբողջ աշխարհում եւ Թուրքիայում թուրքական պետության ներկայացուցիչների եւ հաստատությունների դեմ: Սպանվել է 40-ից ավելի թուրք դիվանագետ, գրավվել է Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը: Չի տուժել ոչ մի հասարակ թուրք քաղաքացի: Եթե անմեղ մարդիկ են տուժել, ապա դա պատահականության հետեւանք է եղել, ոչ դիտավորության: ՀԱՀԳ Բանակի թիրախը Հայերի ցեղասպանությունը ծրագրած եւ կազմակերպած օսմանյան, երիտթուրքական եւ քեմալական թուրքական կառավարությունների (1894-1996թթ., 1909թ., 1915-1923թթ.) եւ դրանց իրավահաջորդ հանրապետական Թուրքիան էր, որը փորձում էր մերժել Հայոց ցեղասպանության իրողության ու հայերի իրավունքների հարցը, ինչը միջազգային իրավական սկզբունքում ձեւակերպվում է որպես ցեղասպանության հանցագործության վերջին ակտ: Մերժողականությունը ցեղասպանության եզրափակիչ գործողությունն է: Հիշեցնենք, որ 1948 թ. գործողության մեջ մտավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» կոնվենցիան, իսկ 1968թ., որպես վերոհիշյալ Կոնվենցիային լրացում՝ ընդունվեց «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որտեղ հատուկ նշված է, որ պատերազմի ու մարդկության դեմ իրականացված հանցագործությունների նկատմամբ չի կիրառվում ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ:

-Ասում են, թե ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է, իրականացրել է ահաբեկչական գործողություններ: Ի՞նչ կասեք դրա մասին:
-Հիշենք, որ ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանի հայերը հայտնվել էին նոր պայմաններում, սփռվել աշխարհով մեկ, զրկվել հայրենիքից եւ բնականաբար չէին կարող հայրենիքում կազմակերպել իրենց ազատագրական պայքարը: Դրա համար նրանք պետք է հարմարվեին պարտադրված պայմաններին: Նրանք կարող էին թվալ ահաբեկիչներ, բայց նրանց գործողությունններն իրենց բովանդակությամբ ահաբեկչական չէին, քանի որ ձեւավորում էին ազատագրական պայքարը բռնազավթիչ պետության դեմ: Ի՞նչ է, ահաբեկիչնե՞ր էին Բելառուսի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հարավսլավիայի պարտիզանները, որոնք զենք էին վերցրել ֆաշիստների դեմ: Այս իրողությունը հետաքրքիր ձեւակերպեց Փարիզի "Վան” գործողության տղաների ֆրանսիացի դատապաշտպան Լեկլերը իր պաշտպանական ճառում. "Ի՞նչ է, եթե հայերը պետություն չունեն, ուրեմն բանակ ունենալու իրավունք է՞լ չունեն: Նրանք ահաբեկիչներ չեն, նրանք իրենց հայրենիքի զինվորներն են”:
Ինչո՞ւ այսօր մենք մեր պատմությունից, ավելին` հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությունից փորձում ենք դուրս մղել այդ պայքարի կարեւոր դրվագներից մեկը: Մի՞թե կանխակալ եւ անհիմն խոսակցություններն ահաբեկչության վերաբերյալ բավարար փաստարկներ են մոռանալու համար Արեւմտյան Հայաստանի երրորդ, չորրորդ սերնդի անձնազոհ ազատագրական պայքարի դրվագները, որոնք, ի դեպ, 1965-ին իր "Եռաձայն պատարագ” պոեմում կանխատեսել էր մեր մեծ փիլիսոփա – բանաստեղծ Պարույր Սեւակը գրելով հետեւյալ տողերը. «Ո՛ւխտդ ուխտական, ո՜վ սրբազան խենթ, ո՛ւխտդ ուխտական…»:

-Խնդրում եմ՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկների մի քանի անուն նշեք:
-Այդ հրեղեն սերնդի ներկայացուցիչներից կարող ենք նշել շատ անուններ, այդ թվում նահատակներից՝ Հակոբ Տարագճյան, Րաֆֆի Բալյան, Անդրանիկ Բաթուզյան, Եղիա Քեշիշյան, Զավեն Ավետյան, Արամ Բասմաջյան, Պիեռ Գյուլումյան… եւ կազմակերպության քաղբանտրակյալներից՝ Արա-Ալեքսանդր Ենիգոմշյան, Մարտիրոս Ժամկոչյան, Վարուժան Կարապետյան, Սիմոն Նաիրյան, Հովհաննես Սեմերջյան, Վազգեն Սիսլյան, Գեւորգ Գյուզելյան, Հակոբ Ջուլֆայան, Զավեն Պետրոս, Աբրահամ Թովմասյան, Նշան Դանիելյան… եւ մտավորական մեծերից Գուրգեն Յանիկյան, Գեւորգ Աճեմյան, Սիմոն Սիմոնյան, Լեւոն Երկաթ, Կարապետ Փաշաբեզյան։

-Իսկ նրանց մեջ կա՞ն Արցախյան պատերազմի մասնակիցներ:
-Իհա՛րկե: ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյան, Մարտիրոս Ժամկոչյան, Գեւորգ Գյուզելյան… եւ շատ ուրիշներ, անշուշտ, որոնք նույն աղբյուրի ակունքից էին «բխում»։

-Ի՞նչ ծրագրեր ունի 21-րդ դարի ԱՍԱԼԱ-ն:
-ԱՍԱԼԱ-ի ղեկավարները տարբեր առիթներով հայտարարել են, որ կազմակերպությունը կլուծարվի այն ժամանակ, երբ կազատագրվի Արեւմտյան Հայաստանը: 1991 թվականի ԱՍԱԼԱ-ն հանդես եկավ նորացված ծրագրով. առաջին ծրագիրը ընդունվել էր դեռեւս 1975 թ.-ին: Ե՛վ հին, ե՛ւ նորացված ծրագրերում կրկնվում էր բանակի ծրագրային հիմնական դրույթը. Հոդված 2. «Հայութիւնը հիմնական եւ անյետաձգելի նպատակ ունի՝ ազատագրել Արեւմտեան Հայաստանը եւ բռնագրաւեալ այլ հողամասերը:
Այս է Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի միակ նպատակը, զոր իրագործելու համար ընտրած է զինեալ պայքարի ուղին: Այս ընտրութիւնը պարտադրուած է հայ ժողովրդին, որովհետեւ Թուրքիան եւ անոր զորավիգ կանգնող կայսերապաշտ պետութիւնները կը կիրառեն բիրտ ուժի եւ բռնամիջոցներու գործածութիւնը` Հայաստանն ու Հայութիւնը վերջնականապես բնաջնջելու մտադրութեամբ: Անոնք, առանց անսալու կամ կարեւորութիւն ընծայելու միջազգային հանրային կարծիքին եւ նույնիսկ ոտնակոխելով Միացեալ Ազգերու Կազմակերպութեան որդեգրած մարդկային իրաւանց պաշտպանութեան որոշումները, վճռած են ուժով եւ բռնութեամբ անարդար ու անմարդկային լուծումներ պարտադրել հայ ժողովրդին եւ օրինականացնել անոր դեմ գործադրուած ցեղասպանութեան ոճիրը: Զինեալ ուժով ժողովուրդներ ընկճելով ստրկացնելու տրամաբանութիւնն է ասիկա, որի դեմ կարելի է պայքարիլ միա°յն զենքով:
Այս տրամաբանութեան իսկ պարտադրած պայմանների բերումով, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը կը գործէ իբրեւ զինվորական կազմակերպութիւն, եւ անխուսափելիորեն ուրեմն կը վստահի առավելաբար զինեալ յարատեւ պայքարի, կիրարկելով ուժի քաղաքականութեան բոլոր տարբերակները»:
Պահպանելով հանդերձ զինյալ ազատագրական պայքարի միջոցով Արեւմտյան Հայաստանի եւ մնացյալ հայկական բռնագրավեալ տարածքների ազատագրության խնդիրը` ԱՍԱԼԱ-ն հայ ազատագրական պայքարի գաղափարախոսությունը դավանող այլ կազմակերպությունների եւ միությունների հետ միասին ձեռնարկեց աշխարհում տիրող հասարակական, հոգեւոր-մշակութային, ռազմաքաղաքական նոր իրողությունների խորը ուսումնասիրման եւ վերլուծության ծավալուն աշխատանքներ:
Պարզից էլ պարզ էր, որ աշխարհը, մարդկությունը անցնում է մի նոր խնդրահարույց ժամանակաշրջանի միջով, որ ձեւակերպում են, որպես մարդկային հասարակության հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավական խորը ճգնաժամ։ Պարզ է նաեւ, որ ճգնաժամը գերազանցապես մարդկային հասարակության երկու ոլորտներում է` հոգեւոր-մշակութային եւ իրավական, ինչն էլ խթանում է մնացյալ բացասական գործընթացները:
Հար եւ նման 20-րդ դարասկզբի իրադարձություններին, գերտերությունների կողմից խնդիր է դրված վերաձեւել Միջին Արեւելքի պետությունների սահմանները։ Այդ գործողությունները նոր եւ իրական սպառնալիքներ են պարունակելու տարածաշրջանի հայության եւ հայոց պետականության դեմ, ուստի եւ կրկին այժմեական էր դառնում «Ի՞նչ անել» հարցադրումը:
Մինչեւ այսօր գտնված պատասխանը կարելի է ձեւակերպել որպես հայության ինքնապաշտպանության իրավունքի կազմակերպման եւ իրականացման խնդիր։
Այս հարցադրումը, Արեւմտյան Հայաստանը ազատագրելու հիմնախնդրի հետ միասին, կարծես թե դառնում են ԱՍԱԼԱ-ի եւ հայ ազատագրական պայքարի գաղափարախոսությանը հավատարիմ այլ կազմակերպությունների ու միությունների ապագա հիմնական ռազմավարական ուղենիշը:

«Ուխտ Արարատի» պարբերականի խմբագիր Տիգրան Փաշաբեզյանի հետ հարցազրույցը վարեց Նաիրա Մկրտչյանը

24.10.2011թ.

Armedia.am

(перепечатано в "Юсисапайл")

 
Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Категория: - Ай Дат и АСАЛА | Просмотров: 2382 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, геноцид, Национальный Совет западной, церковь, АСАЛА, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Август 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz