Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Сентябрь » 5 » 176 год рождения РАФФИ - великого армянского писателя. - Рассказ «ԹԱԹՈՍՆԵՐ» («Татосовцы») Часть - 1
17:31
176 год рождения РАФФИ - великого армянского писателя. - Рассказ «ԹԱԹՈՍՆԵՐ» («Татосовцы») Часть - 1

АРМИНФОЦЕНТР: 

5 сентября 1835 в деревне Паяджук персидской провинции Салмаст родился великий армянский писатель Раффи (Акоп Мелик-Акопян) (ум. 1888).
Предлагаем вниманию читателей рассказ Раффи "ԹԱԹՈՍՆԵՐ"  «Татосовцы» Часть - 1 о молодом человеке Микаеле Бакосяне, который поехал из Тифлиса в Москву для продолжения учебы (на армянском языке), опубликованного в московском "Юсисапайл".

ԹԱԹՈՍՆԵՐ

Ա

Արշալույսը դեռ նոր սկսել էր շառագունել:

Աշնան գեղեցիկ առավոտներից մինն էր: Թիֆլիսի գերմանական գաղթաշենքից դուրս մեծ ճանապարհի վրա, կարգով շարված էին մի քանի ֆայտոններ և մի կողմում կանգնած էր ուղևորի կառքը: Հայր, մայր, քույր, եղբայր և ազգականներ, լի բարենպատակ հույսերով, ճանապարհ էին դնում պատանի Միշային դեպի Մոսկվա, որը ավարտելով տեղային գիմնազիոնում, դիմում էր դեպի մայրաքաղաքը բարձր ուսում ստանալու: Բոլորի դեմքերի վրա փայլում էր ուրախություն, բաժակները դատարկվում էին և ամեն մինը բարեմաղթում էր ուղևորին բախտ և հաջողություն:

— Շուտ արեք, աղա՜, — շտապեցնում էր կառավարը, պղնձի նման կարմիր դեմքով, չնայելով որ նա ստացել էր մի քանի բաժակ արաղ համբերելու համար:

Պատանին համբուվեցավ բոլորի հետ և պատրաստվում էր նստել կառքը: Նրան մոտեցավ հայրը լի ծնողական զգացմունքով:

— Աշխատի՜ր, Միշա ջան, լավ սորվե, որ մարդ դառնաս… — կարդում էր նա յուր վերջին խրատը:

Պատանին բազմախորհուրդ կերպով ժպտաց, այդ ժպիտի մեջ արտահայտվում էր մանկական եռանդի բոլոր ինքնավստահ հաստատամտությունը դեպի հառաջադիմություն:

Նա մոտեցավ մորը:

— Շարֆդ լավ կապիր, բաշլիկդ ծածկե, կմրսես, Միշա ջան, — ասաց մայրը դողդոջուն ձայնով, և արտասուքը մանրիկ կաթիլներով ցայտեց նրա բազմահոգ աչքերից:

— Տե՜ս, չմոռանաս, Միշա ջան, — ասում էր քույրը, մի գեղեցիկ նորավարտ օրիորդ: — Շուտ-շուտ նամակ գրե՜, չմոռանաս…

— Ինձ համար իկրուսկի բեր, — ասաց փոքրիկ եղբայրը, Միշան այդ բոլոր պատվերներին պատասխանում էր միայն գլխի շարժումով և երեխայական անմեղ ժպիտով: Նրա սիրտը հուզված էր, նա հրապուրված էր յուր ապագա հույսերի երազներով…

Վերջապես պատանին նստեց կառքը: Նրա մոտ տեղավորվեցավ մի հաստլիկ հայ վաճառական, որ նույնպես Մոսկվա էր գնում յուր գործերի համար: Կառքը շարժվեցավ:

— Մնաք բարով, դեդի ջան, մամի ջան, մնաք բարով Ելեն ջան, Նիկոլ ջան… — ձայն տվեց պատանին:

Կառքը բավականին հեռացավ: Մայրը տակավին չէր դադարում հետևից կանչել, — Օսե՜փ, Օսե՜փ, մուղայիթ կաց Միշայիս, քնած ժամանակը ծածկի՜ր, չթողնես որ մրսի… Միշա ջան, շարֆդ լավ կապիր…

Հաստլիկ վաճառականը շարժեց գլխով: Սրընթաց կառքը կորավ փոշու: ամպերի մեջ…

Բ

Անցավ երեք տարի:

Գարնան թարմ և հովասուն առավոտներից մինն էր:

Մոսկվայի Տվերսկի փողոցի Շաբլուկինի նոմերների մինի մեջ պատի ժամացույցը զարկեց տասն և երկու ժամը: Մահճակալի վրա կիսաբաց պառկած էր մի նորահաս պատանի հոգնած և նվազած դեմքով: Կարծես թե յուր գիշերվա անքնությունը կամենում էր նա լրացնել ցերեկվա հանգստությունով: Սեղանի վրա թշշում էր սամովարը: Մի ռուս օրիորդ, սպիտակ, որպես ձյուն, բավականին քնքուշ, բայց գունաթափ դեմքով, շեկ մազերով, պարզ կապտագույն աչիկներով, հոգս էր տանում թեյի պատրաստությանը: Նա երբեմն յուր լի զգացմունքով քաղցրիկ հայացքը դարձնում էր քնած պատանու վրա, ժպտում էր, թռվռում էր և կրկին դառնում էր դեպի յուր գործը: Նա այնպես հանդարտ և այնպես զգույշ էր շարժվում, որպես մի թեթև հրեշտակ, կարծես յուր դեռ նոր զարգացած կուրծքի ջերմ շնչառությամբն անգամ չէր կամենում վրդովել քնողի հանգստությունը:

Սենյակի մեջ մի քանի աթոռներ անկանոն կերպով ընկած էին այս և այն անկյուններում: Պատուհանի հանդեպ կանգնած էր գրասեղանը, որի վրա դրած էին մի քանի տետրակներ, դեղնած մռոտած, փոշիներում թաթախված, երևում էր, երկար ամիսներով ուսանողի ձեռքը չէր դիպել նրանց: Այնտեղ կային և մի քանի հատորներ Դոբրոլյուբովի, Տուրգենևի, Չերնիշևսկու և այլ ռուս հեղինակների ռոմաններից, որոնցից շատերը դեռ կտրված չէին: Գրասեղանի վրա երևում էր և մի կաղամար, որի մեջ մելանը վաղուց ցամաքել էր: Անբախտ ճանճերի չորացած կմախքները միայն, որոնք մի ժամանակ անզգուշությունից ընկել խեղդվել էիե սև հեղուկի մեջ, ձևացնում էին այնտեղ այդ չար միջատների տխուր դամբարանը: Գրասեղանի վրա ընկած էր և մի քրքրված ալբոմ, որի մեջ զետեղված էին Գյոթեի, Շիլլերի, Շեքսպիրի և այլ մեծ մարդերի պատկերներ խառն գեղեցիկ աղջիկների պատկերների հետ, սկսյալ իրանց սիրունությունով երևելի դերասանուհիներից մինչև հաստաթշիկ բելոշվեյկաները, որոնք բախտ էին ունեցել այցելություն գործել այդ կացարանին, որոնց մեջ վերջին տեղը բռնում էր Նատաշայի պատկերը, — այդպես էր կոչվում օրիորդը, որ նույն ժամուն գտնվում էր պատանու սենյակում:

Բացի վերոհիշյալ պարագայքը, գրասեղանի վրա քարշ էր ընկած կանացի յուբկա, որ պատկանում էր նույն օրիորդին, իսկ պատուհանում դրած էր լարերը կտրած մի ջութակ: Ահա այդ բոլորը կացուցանում էին այդ աղքատիկ, և միևնույն ժամանակ կիսաբանաստեղծական սենյակի զարդարանքը: — Դա մի ուսանողի կացարան էր, մի ուսանողի, որին ծնողքը երեք տարի առաջ այնպես քնքշությամբ ճանապարհ դրին դեպի Մոսկվա:

Միքայել Բաքոսյանը. — այդպես էր նրա անունը — գալով Մոսկվա, առաջին տարին բնակվեց մի պաշտոնից հրաժարված պրոֆեսորի տանը թե՜ լավ պատրաստվելու և թե նրանից օգտվելու մտքով: Պարոն պրոֆեսորը, որ մի բարեսիրտ ծերունի էր, ազատ ժամերում մեծ բավականությամբ պարապում էր նրա հետ: Այնտեղ Բաքոսյանը շուտով կապվեցավ ծերունու դստեր հետ, որ ուներ մի առանձին սեր դեպի սև աչքերն և թուխ մազերը: Նրանց սերը վերջացավ նրանով, որ Բաքոսյանը իսպառ ձգեց պրոֆեսորի տունը, թողնելով խեղճ օրիորդի սրտում մի դառն զզվանք, թե բոլոր կովկասցիները անխիղճ են…

Մտնելով համալսարան, Բաքոսյանը գտավ հայ ուսանողների մի մեծ շրջան, որոնք բոլորր սիրում էին նրան, սիրում էին, որովհետև Բաքոսյանը հարուստ էր, ստանում էր հորից առատ արծաթ և շատ անգամ հյուրասիրում էր ընկերներին ռոմի պունշով և ֆրանսիական երշիկներով:

Նատաշան, որպես երևում էր, այն առավոտ շտապում էր, նրա անհանգստությունը հասնում էր մինչև անհամբերության:

Բաքոսյանը դեռ քնած էր. զարթեցնել նրան օրիորդը չէր համարձակվում, որովհետև գիտեր, որ ամբողջ գիշերը չէր քնած: Իսկ սպասել նրան չէր կարող, որովհետև նա պիտի գնար յուր մադամի խանութը կար կարելու:

Վերջապես նա վճռեց, առանց մնաք բարով ասելու, գնալ յուր գործին, զգույշ քայլերով մոտեցավ դռանը, կանգնեց, մտածեց և մի միտք կրկին ետ դարձրեց նրան: Նա ոտքի մատիկների վրա ուշիկ-ուշիկ մոտեցավ մահճակալին: Նրա նուրբ շրթունքը շոշափեցին պատանու թշերը, և առանց ձայն հանելու ետ քաշվեցավ, կամենում էր հեռանալ, բայց յուր հոգեկան խռովության մեջ, հանկարծ դիպավ բոլորակ սեղանիկին, որ դրած էր մահճակալի մոտ. սեղանը գլորվեցավ հատակի վրա, պատանին զարթնեց այդ անզգույշ դղրդումից:

— Այդ ի՞նչ է, — եղավ նրա առաջին խոսքը:

— Ա՛խ, ներե՜, Միխայել Արտեմիչ, ես անհանգիստ արեցի քեզ, — շառագունելով ձայն տվեց Նատաշան և մոտեցավ չոքեց մահճակալի առջևը, ինչպես մի հանցավոր աշակերտ:

Բաքոսյանը ծույլ կերպով շարժվեցավ, մերկ թևքը նեցուկ տվեց ծանրացած գլխին և նրա պղտոր, նվազած աչքերը դարձան դեպի օրիորդը:

— Դու ուզում էիր գնա՞լ, — հարցրեց նրանից:

— Այո՜, Միխայել Արտեմիչ, — պատասխանեց օրիորդը քաղցրիկ ձայնով. — ես շատ ուշացա, արդեն տասներկու ժամն է, դու խո գիտես մադամը ի՞նչ պտուղ է…

— Մի փոքր ևս սպասի՜ր:

— Չէ՜, Միխայել Արտեմիչ, մադամը կբարկանա…

— Ա՛խ, սատանան տանե այդ քո մադամին… — տհաճությամբ ձայն ավեց պատանին և կրկին գլուխը վեր թողեց բարձի վրա:

— Դու խո գիտես, Միխայել Արտեմիչ, որքա՞ն չար է նա…: Եթե մի քանի րոպե ուշանում ես, վարձից կտրում է, — պատասխանեց օրիորդը, յուր վարդագույն մատիկներով շոյելով պատանու գլուխը և ետ քաշելով նրա ուսանողական երկայն մազերը լայն ճակատից:

— Ես գիտեմ… Նատաշա: Ես գիտեմ… — կրկնեց նա դողդոջուն ձայնով, — որ դու այն անիծված ասեղից հեռանալ չես կարող: Բայց դու չգիտես, որ ես ուզում եմ միշտ ինձ մոտ լինես, միշտ քեզ վրա նայեմ, միշտ քեզանով ուրախանամ:

— Խո ես քեզ մենակ չեմ թողնում, — ասաց օրիորդը և անկեղծ Ժպիտը խաղաց նրա շառագունած թշերի վրա:

— Չէ՜, այդ բավական չէ՜, ես կցանկանայի, որ դու մի րոպե անգամ ինձանից չհեռանայիր:

— Ես ինչպե՞ս թողնեմ մագազինը… — ասաց օրիորդը անվճռական ձայնով:

— Թո՜ղ, եթե սիրում ես ինձ:

— Սիրում եմ… — պատասխանեց օրիորդը և փոքրիկ գլուխը վեր թողեց պատանու նույն ժամին բացված կրծքի վրա:

Քառորդ ժամից հետո Նատաշան գլխին դրեց փոքրիկ հարդյա գլխարկը, զարդարված սպիտակ շուշաններով, առավ հովանին և թիթեռնիկի արագությամբ դուրս վազեց Բաքոսյանի սենյակից, խոստանալով, որ այն օր կվերջացնե յուր բոլոր հաշիվը մադամի հետ:

Գ

Հեռանալով հայրենական տնից՝ երեք տարվա ընթացքում Բաքոսյանը բավական փոխվել էր: Լիքը թշերի առողջ կարմրությունը տեղի էր տվել դալկացած գունատության: Պայծառ աչքերի կրակոտ փայլր նսեմացել էր: Նրա պատանեկան դեմքի թարմ և կենդանի զվարթությունը ստացել էր թախծալի, թմրած և հիվանդոտ արտահայտություն: Աշխատությունը չէր, որ այդքան մաշել էր նրան, նա ամիսը մի անգամ հազիվ էր գնում դասախոսություն լսելու և տանը խիստ սակավ էր պարապում: Միայն հորից ստացած առատ փողերը և մայրաքաղաքի կյանքի փոթորիկը մի րոպե հանգստություն չէին տալիս նրան…

Երբ Նատաշան հեռացավ, նրան կոչում էին Նատալիա Պավլովնա, Բաքոսյանի կացարանին կից մի այլ սենյակում գիշերային անքնությունից զարթեցավ մի այլ հայ ուսանող, լղարիկ կազմվածքով, փոքրիկ հասակով և արյունով լիքը աչքերով, նա շապկի վրա հագավ ամառվա պալտոն, մոտեցավ բազկաթոռին և մարմինը ծուլորեն վեր թողեց նրա վրա, և երկու ձեռքով բռնելով աչքերը, խորասուզվեցավ ինչ-որ մտածությունների մեջ: Դա Գրիգոր Կապիկյանն էր, բավականին ընդունակ, բայց սաստիկ անաշխատասեր մի ֆիզիկոս: Պարոնը նույն գիշեր խաղի մեջ տանել էր տվել մինչև վերջին կոպեկը, իսկ առավոտյան շաքարի փող չուներ:

— Ա՛խ, սատանան տանե… — մերթժմերթ լսելի էր լինում նրա բերանից մի այդպիսի հուսհատական հառաչանք:

Հանկարծ նրա սենյակը մտավ մի այլ ուսանող, նույնպես հայ, բարձրահասակ, սև գանգուրներով զարդարված գլխով, ուրախ դեմքով, վառվռուն աչքերով:

Այդ երիտասարդը կոչվում է Սամվել Լաբլաբով:

— Թեյ ունե՞ս, Գրիշա, — հարցրեց նա, առանց ողջունելու:

— Ոչինչ չունեմ, — եղավ Կապիկյանի պատասխանը: — Բայց դո՞ւ, հարցրեց նորեկից:

— Իմ ջիբումս էլ մկներ են խաղում, — պատասխանեց Լաբլաբովը, ձեռքերը տրորելով և պտտվելով աջ ոտքի կրունկի վրա:

— Գնանք Բաքոսյանի մոտ, այնտեղ փորներս կտաքացնենք:

— Գնանք, — կրկնեց Կապիկյանը և վեր կացավ:

Նա երեսսրբիչը թրջեց, նրանով թառամած երեսը զովացրեց (այդ նրա լվացվելու ձևն էր), մազերը մատներով սանդրեց, և նույն գիշերվա շապիկով և նրա վրա հագած ամառվա պալտոյով, Լաբլաբովի հետ միասին դիմեցին Բաքոսյանի սենյակը: Այնտեղ նրանք գտան և մի քանի ուրիշ հայ ուսանողներ՝ Ռափայել Ջամալյանցին, մի կենդանի և աշխույժ դեմքով երիտասարդ, որի խարտյաշ մազերը, ճերմակ երեսը ավելի նմանություն էր բերում արևմտյան տիպերի: Այնտեղ էր և Եզիկյանը, յուր թթված երեսով, քիթը և ճակատը նախշված կարմիր պզուկներով: Այնտեղ էր և Նուլյանը, յուր կատվանման փոքրիկ երեսով, կարճահասակ և մկան աչքերի պես նեղ, փայլուն բիբերով:

— Քաղցածները հավաքվել են, — ասաց Լաբլաբովը յուր սովորական կատակով և այս անգամ երկու անգամ պտտվեցավ յուր աջ ոտքի կրունկի վրա: հետո նա սկսեց անցուդարձ անել սենյակի մեջ, կարծես մի բան որոնում էր: Բոլոր աթոռները բռնված լինելով, նա նստեց Բաքոսյանի քնաշորերի վրա:

Կապիկյանը ոչինչ չխոսեց, միայն թեթև կերպով ժպտաց, մի քանիսին ձեռք տվեց և նստեց Ջամալյանի մոտ:

— Ինչո՞վ կարող եմ հյուրասիրել ձեզ, — դարձավ Բաքոսյանը դեպի ընկերները:

— Կազդուրի՛չ և զովացուցի՛չ… — ձայն տվեցին ամեն կողմից: — Սաստիկ ջարդված ենք, պետք է ամրացնեք ուժերը:

Այդ սովորական խոսքերի իմաստը վաղուց ծանոթ լինելով Բաքոսյանին՝ նա զանգը քաշեց և ներս մտնող սպասավորին հրամայեց բերել արաղ, երշիկ, պանիր և հաց նախաճաշիկի համար

Իսկ թեյի բաժակները Նատաշան մաքրել և պատրաստ դրել էր սամովարի մոտ, սեղանի վրա:

Ամեն մեկը յուր ձեռքով լցնում էր թեյ և մի րոպեում խմում էր: Շուտով սեղանի վրա դրվեցավ կազդուրիչ և զովացուցիչ ըմպելին՝ արաղը յուր պարագաներով:

Նրանք սկսեցին խմել և նախաճաշել: Արաղի շիշը երրորդ անգամ ուղարկվեցավ գինետունը: Նրանց անընդհատ ծխելուց շուտով փոքրիկ սենյակը լցվեցավ թանձր մխով, այնպես որ մինը մյուսին հազիվ էր տեսնում: Երբ նրանք բավական տաքացրել էին իրանց ուղեղը, սկսվեցավ նրանց մեջ սաստիկ վիճաբանություն: Ամեն կողմից խոսում էին, մինը մյուսին ժամանակ չէր տալիս պատասխանելու: Կատարյալ բաբելոնյան խառնակություն էր: Միայն Բաքոսյանը բոլոր ժամանակ լուռ էր, և համարյա չէր լսում, թե ի՜նչ է խոսվում յուր շուրջը: Նա միայն մտածում էր յուր Նատաշայի վրա: Ուսանողներից երկուսը վիճում էին երկու դերասանուհիների մասին, որոնք այն ժամանակ մեծ ֆուրոր էին անում Մոսկվայի վրա: Լաբլաբովը վերադասում էր Լեբեդևային, որպես երևելի կաքավող և գտնում էր նրա մեջ շատ ինչ բանաստեղծական և սքանչելի: Իսկ Եզիկյանը նրանցից գերադասում էր Պոզնյակովային, որպես տաղանդավոր դրամատիկական դերասանուհի:

Չնայելով, որ մի կաքավող օրիորդի և մի դրամատիկական դերասանուհու մեջ ոչինչ առանձին համեմատություն անել չէր կարելի այսուամենայնիվ վեճը տևեց շատ երկար: Մինչև մի այլ ուսանող՝ կարճլիկ հասակով, մտահույզ դեմքով, որ բոլոր ժամանակը մի անկյունում, Բաքոսյանի չեմոդանի վրա լուռ նստած և ցուցամատը քթին դրած Օֆենբախի վրա էր մտածում՝ մեջ մտավ և ընդհատեց վիճաբանությունը.

— Պարոններ, ես այդ երկուսի մեջ էլ չեմ գտնում գեղարվեստական ճաշակ: Միայն Լեբեդևան լավ է նրանով, որ ունի լիքը սրունքներ և գեղեցիկ, փոքրիկ ոտիկներ, իսկ Պոզնյակովան՝ փառավոր ուսեր և անտիկային կուրծ, որ արժան է Կանովայի քերիչին:

Նրանք բոլոր ժամանակ խոսում էին ռուսերեն:

Աթթարյանի նկատողությունը — այդպես էր պարոնի անունը — չափից դուրս զայրացրեց թե Լաբլաբովին և թե Եզիկյանին: Նրանք միաձայն գոռացին.

— Դու հիմար ես, ոչինչ չես հասկանում… դու մեղանչում ես արվեստի սրբության դեմ:

— Այդ իմ կարծիքն է, — սառն կերպով պատասխանեց Աթթարյանը, և մատը քթին դնելով, աչքերը ձգեց դեպի առաստաղը և շարունակեց մտածել Օֆենբախի վրա:

Վիճաբանությունը անցավ ավելի ծանրակշիռ առարկաների: Կապիկյանը պաշտպանում էր քաղաքական ամուսնության գաղափարը: Բաքոսյանը հակառակում էր նրան, և հիմնվելով Ֆուրիեի վարդապետության վրա հերքում էր ամուսնությունը, պնդելով, թե կանացի սեռը պետք է բոլորովին ազատ լինի, և օրինակներ էր բերում Չերնիշևսկու գրվածքներից:

Սկսելով իրանց վիճաբանությունը Լեբեդևայի բեմի վրա թռչկոտելուց, մեր ֆիլոսոֆները վերջացրին նրանով, թե Բարսով, Սարատով, Կրիմ և Էրմիտաժ հյուրանոցներից ո՜րն ավելի հարմար էր ճաշելու համար: Էրմիտաժը նրանք գտան ավելի արիստոկրատական և վճռեցին գնալ Կրիմ ճաշելու, ի նկատի ունենալով, որ այնտեղ կհանդիպեին գեղեցիկ աղջիկների…

Արդեն երեք ժամն էր::

(продолжение в следующем посте)
Прикрепления: Картинка 1
Категория: Литература | Просмотров: 1659 | Добавил: admin | Теги: Диаспора, геноцид, курды, Тбилиси, раффи, писатель, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz