Главная » 2011 » Август » 11 » Министр диаспоры Армении Грануш Акобян приняла делегацию Ассоциации армянской молодежи Москвы
22:08
Министр диаспоры Армении Грануш Акобян приняла делегацию Ассоциации армянской молодежи Москвы
АРМИНФОЦЕНТР:11 августа министр диаспоры Армении Грануш Акобян приняла делегацию общественной организации "Ассоциация армянской молодежи Москвы« (ААММ) (Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի» (ՄՀԵԱ)
ААММ была учреждена 3 марта 2011года и объединяет армянские студенческие союзы 16 университетов Москвы.
(информация о встрече на армянском языке)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի» (ՄՀԵԱ) պատվիրակությանը
Օգոստոսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի» (ՄՀԵԱ) պատվիրակությանը` ասոցիացիայի նախագահ Հենրի Սարդարյանի գլխավորությամբ: Մոսկվայի 16 համալսարանների հայ ուսանողների միություններ միավորող ՄՀԵԱ-ն հիմնադրվել է 2011թ. մարտի 3-ին: Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստան-Ռուսաստան կապերի զարգացմանը և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, Մոսկվայի հայ երիտասարդության համախմբմանը և ուսանողների ակտիվ հասարակական գործունեության համար պայմանների ստեղծմանը: Ասոցիացիան ունի յոթ վարչություն` գիտական, մշակութային, ֆինանսական, սպորտի, իրավական, կադրերի և ԶԼՄ-ի ու հանրային կապերի: Ասոցիացիայի նախագահ Հենրի Սարդարյանը ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Անդրադառնալով կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին` Հ.Սարդարյանը նշեց, որ ասոցիացիան ակտիվ պայքարում է ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ և այդ նպատակով ստեղծել է օպերատիվ խումբ, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև սոցիալական ցանցերում: Ողջունելով երիտասարդներին և Մոսկվայի հայ երիտասարդության համախմբմանն ուղղված նրանց ջանքերը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` կոչ անելով ակտիվ մասնակցել և աջակցել դրանց իրականացմանը: Երիտասարդական, կրթական ծրագրերից նախարարն առանձնացրեց «Մեր մեծերը» ծրագիրը, որում այս տարի ընդգրկված են Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի, Ջիվանու և Պետրոս Դուրյանի անունները: Հ.Հակոբյանը հորդորեց մեծ ուշադրություն դարձնել համայնքի երիտասարդների կրթության, հայոց լեզվի իմացության աստիճանի բարձրացման խնդիրներին: Նախարար Հ.Հակոբյանն ընդգծեց երիտասարդության դերի կարևորությունը Հայրենիք-Սփյուռք գործակցության ակտիվացման և Հայաստանի զարգացման և հզորացման գործում: