АРМИНФОЦЕНТР:
На смерть Леонида Енгибарова поэт Владимир Высоцкий написал свое знаменитое стихотворение "ЕНГИБАРОВУ – ОТ ЗРИТЕЛЕЙ" (смотрите предыдущий пост). А ровно через 8 лет, 25 июля 1980 года, не стало самого Высоцкого.
Московский «Юсисапайл» публикует три его стихотворения в переводе на армянский язык Сисака Аракеляна (Белгород, Россия).
«Я не люблю» Մահացու ելքին եմ ես միշտ անհաղորդ, Կյանքն իմ ներսում խնդում է, փթթում, Գարնան զարթոնքն էլ է ինձ անգամ խորթ, Թե այդսմին, ուրախ երգեր չեմ երգում:
Զզվելի է ինձ լկտին սառնասիրտ, Ձիու հրճվանքը նրա կեղծ, շինծու, Չեմ սիրում, երբ որ օտարը անսիրտ Նամակս է կարդում թիկունքից, ծածուկ:
Արգելք են դնում երբ լեզվիդ, կապանք, Խոսքդ դեռ կիսատ՝ բերանիդ զարկում, Երբ դարանակալ եղած մի տականք Փամփշտակալն է քո վրա պարպում…
Բամբասանքը բիրտ,- որպես տարբերակ, Կասկածանքի որդ, սին փառաբանում, Սարսուռ պատճառող պա՜ղ փաղաքշանք, Ապակյա ժպիտ. դա՛ էլ չեմ սիրում:
Խորթ է ինձ նաև հղփանքն ինքնագոհ - Առավել, քան թե գոյությունն անսեր: «Պատիվ» ասվածն է վաղուց ոտնակոխ. Ասեկոս, զազրանք – դա՛ է պատվաբեր:
Խղճմտանք հայցողն ու տիրողը բռնի՝ Ծնում են համանման զգացում. Չե՛մ կարող խղճալ թևատ արծվին, Խաչ հանված Տիրոջն եմ սոսկ ափսոսում:
Ատում եմ ինքս ինձ, երբ մեղկ եմ, փոքրհոգի, Վատ է, երբ անմեղ մեկին են լլկում, Երբ անլվա թաթով ճխլում են հոգիդ, Սմբակահարում, հոգուդ մեջ թքում:
Ամբոխ, ասպարեզ խորթ են ինձ հավետ - Այնտեղ արժեզուրկ գանձեր են վխտում. Ինչ նոր հովեր էլ փչեն այսուհետ՝ Չեմ սիրի այն, ինչ ճնշում է, խեղդում:
«Здесь лапы у елы…» Եղևնուն, իր ծանր ճյուղերն են ճոճում, Տագնապոտ երգում են ծտերը, Ապրում ես կախարդված անտառի ծոցում, Որն անհնար է լքելը:
Թող քամին, թխենու դեմ լարի ծուղակ, Անձրևը՝ ծաղկատի յասամանը, Եկ տանեմ քեզ մի լույս, հրաշակերտ դղյակ, ՈՒր ծորում է մունջ սրնգի ձայնը:
Կամքիդ կապանք են դրել դիվական, Շուրջբոլորդ՝ սև շրջան են նախշել, Համոզել են, թե՝ դրախտն իսկական - Անտառի թխպոտ թախիծն է թավշե:
Լուսնյակ ու երկինք թող գժտվեն իսպառ, Ծեգին, տերևը թող մնա անցող. Միայն շշնջաս. «ինձ այստեղից առ, Տար մի ծովափնյա վայր՝ տաք, արևկող:»
Դու ինձ օրն ասա, ժամը՛ նվիրական, Երբ ծածուկ դուրս կելնես ինձ մոտ - Որ տանեմ քեզ, առած բազկիս առնական Թաքցնեմ, որ չգտնի ոչ ոք:
Կառևանգեմ, թե ուզածդ է այդ, Հո զուր չե՞մ չարչարվել օր ու զօր: Սիրով, մենք քողտիկն էլ կդարձնենք դրախտ, Առանց սեր՝ դղյակն է դժոխք:
«Если друг оказался вдруг…» Թե մոտիկ ընկերդ հանկարծ Հոգուդ մեջ գցել է կասկած, ՈՒ ներսդ կրծում է միտքը գորշ. Ընկե՞ր է նա քեզ, թե՝ ոչ, -
Մի՛ մեկուսացիր նրանից, Առ հետդ, տար դեպի վեհանիստ Լեռան սեգ գագաթը սառցակալ,- Անդ, գտիր պատասխան:
Թե տեսքը սիգապանծ լեռան, Չապշեցնի, չգերի նրան, ՈՒ թե, սառցին ոտք չկոխած՝ Ընկրկի, սուրա ցած,-
Ասել է, թե կողքիդ, ցավոք, Անձ է մի օտար, վեհերոտ, Որը փորձության չի գնում, ՈՒմ՝ երգեր չեն ձոնում:
Թե խեղդած նա տնքոց ու հառաչ, Մունջ գնա փորձությանն ընդհառաջ, ՈՒ երբ քեզ փրկելու պահ ծագի՝ Նա անձը վտանգի, -
Թե՝ նետվի դեպ բարձունք, հանց ի մարտ, ՈՒժաթափ, բայց՝ արբած ու հպարտ, Չընկրկի, վեր ձգտի անվարան - Վստահի՛ր դու նրան:
|