Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Июль » 16 » Накануне 100-летия геноцида армян в Османской турции турки заного вспоминают АСАЛА - Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին… թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշել(ч.2
14:19
Накануне 100-летия геноцида армян в Османской турции турки заного вспоминают АСАЛА - Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին… թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշել(ч.2
АРМИНФОЦЕНТР: Накануне 100-летия геноцида армян в Османской Турции турки заново вспоминают АСАЛА - статья ветеранов организации АСАЛА Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին…

… թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշելու (на армянском языке, Часть 2)

2. 1975-1985 թթ. Սփյուռքում ԱՍԱԼԱ-ի կողմից կազմակերպված հայ ազգային ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքը:
Հայաստանի վրա մի մանդատ, հայերի վրա` ուրիշ մանդատ: Ազատագրական պայքարի նախապատմությունը: 1894-1923 թթ. գործադրվեց մարդկության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը: Այդ հանցագործությունը ծրագրած, նախապատրաստած, հրահրած, իրականացրած և մասնակից բոլոր ուժերի համար 1923-1973 թթ. Հայոց ցեղասպանությունը կոծկելու, Հայոց բոլոր իրավունքները մոռացության մատնելու, ժխտելու և ցեղասպանությունը ավարտին հասցնելու նոր ծրագրեր կազմելու ժամանակահատված է: Դա ժամանակաշրջան էր, երբ համայն հայությունը պարտադրված է ապրելու "ծուռ հայելիների” թագավորությունում` Խորհրդային Հայաստանում` բոլշևիկյան կուսակցության, Սփյուռքում արևմտյան գերտերությունների մանդատի և վերահսկողության ներքո, ճիշտ այնպես, ինչպես հորդորում էր իրականացնել Մեծ Բրիտանիայի հետախույզ Լոուրենս Արաբացին` 1919-ին, Սևրի վեհաժողովից և Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի հրապարակումից մեկ տարի առաջ (1):
Այն ինչ թույլատրված էր և ուղղորդված, բողոքի նամակներն էին ՄԱԿ-ին, միջազգային կազմակերպություններին, մեծ տերությունների ղեկավարներին, ինչպես նաև տարեկան ապրիլ-քսանչորսյան երթերն ու հանրահավաքները, որից անմիջապես հետո Միջազգային ընկերակցությունը կարող էր ազատ շունչ քաշել. նվազագույնը մեկ տարի Հայկական հարցերով իրենց չէին անհանգստացնելու:
Հնարավոր է, այդ տարիներին արգելափակված էին անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ հիմա է, որ քաջալերվում են ճանաչման գործընթացները, որովհետև վաղուց է հասունացել ցեղասպանության դատապարտման, վնասի հատուցման ժամանակը (2):
Շարունակվում էին հայերի հալածանքները Նախիջևանում, Արցախում, Ջավախքում, բուն Հայաստանում և սկիզբ էին առնում Միջին Արևելքի հայ գաղթավայրերը քայքայելու աշխատանքներն ու գործընթացները: Արևմուտքն ու ԽՍՀՄ-ը համակարծիք էին Հայկական հարցի վերարթնացումը թույլ չտալու հարցում: Կարմիր ջարդին փոխարինելու էր բերվել սպիտակը…
Մի նոր Սարդարապատի զանգի ղողանջը: Ահա այս պայմաններում է, որ պետք է հնչեր մի նոր Սարդարապատի զանգի ղողանջը և դա անողը եղավ տաղանդաշատ ու բազմաչարչար հայը` Գուրգեն Յանիկյանը:
Զանգը ղողանջեց և այդ ի¯նչ մեծեր էին` Գուրգեն Յանիկյան, Գևորգ Աճեմյան, Սիմոն Սիմոնյան, Լևոն Երկաթ, Կարապետ Փաշաբեզյան, որ նախագծեցին ու սկզբնավորեցին, կազմակերպեցին ու առաջնորդեցին սփյուռքահության նոր ազատագրական պայքարը աներևակայելի դժվարին պայմաններում: Այդ ի¯նչ երիտասարդներ էին` Րաֆֆի Բալյան, Հակոբ Տարագճյան, Զոհրապ Սարգսյան, Լևոն Էքմեքճյան, Մկրտիչ Մադարյան, Պիեռ Գյուլումյան, Եղիա Քեշիշյան, Զավեն Ավետյան, Գառնիկ Վահրատյան… և շատ ուրիշներ (3), որ անձնուրաց նետվեցին պայքարի հորձանուտ, երբ այդ պայքարի դաշտը թվում է ամբողջությամբ խցանված, միջազգայնացված ու տեղայնացված էր միաժամանակ և ոտք դնելու տեղ անգամ չկար այնտեղ: Առասպելական, և միանգամայն իրական հերոսներ: Ավելի քան երեք հարյուր զինված հարձակումներ թուրքական պետական ու պաշտոնական անձանց և հաստատությունների վրա, այն պետության, որ շարունակում էր ուրանալ ցեղասպանության փաստը` դրանով իսկ բռնազավթված պահելով հայության հայրենիքը և շարունակական տարագրության ու աքսորի մատնելով իր բնօրրանից բռնագաղթված մի ողջ ժողովուրդ:
Կանխարգելում, թե հետևանքների վերացում: ԱՍԱԼԱ-ի պայքարի ու գործունեության մասին շատ է գրվել, մենք սակայն, այս հոդվածում կխոսենք ազատագրական պայքարի արձանագրած նվաճումների ու ձեռքբերումների մասին:
Պարզապես թվարկենք դրանք.
1. Նորագույն զինյալ ազատագրական պայքարը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության դեմ բարձրացված պատնեշը փլուզեց, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն իրագործեց, իր կարգին ճանապարհ հարթեց Հայոց ցեղասպանության դատապարտման և վնասների հատուցման գործընթացների համար:
2. Ապահովեց անխափան ու կենսական կապը հայ ազատագրական պայքարի տարբեր փուլերի միջև ֆիդայական շարժման ու "Նեմեսիսի” հայ վրիժառուներից, 1960-ականների հայաստանյան ազատության և անկախության շարժման նվիրյալներից մինչև Արցախյան ազատամարտ:
3. Կանգնեց հայության բոլոր իրավունքների պաշտպանության դիրքերում և վերահաստատեց այդ իրավունքները և° հայության, և° օտարների համար:
4. Կասեցրեց անկասելի թվացող ձուլման բոլոր գործընթացները, նոր հույս ու խորհուրդ տվեց տարագիր հայությանը, հայրենիքի ազատագրության նոր ուժականություն ու բովանդակություն հաղորդեց նրա պատմական ընթացքին:
5. Գործունեության մեկ տասնամյակում հարկադրեց այնքան տեղեկատվություն, նյութ, լրատվություն, վավերագրություն հրապարակել հայերեն և օտար լեզուներով հայության և Հայաստանի մասին, որ չէր հաջողվել անել անցնող 60-տարիների ընթացքում:
6. Թուրքիային ու նրա դաշնակիցներին ստիպեց երկար ժամանակով մոռանալ հայության նկատմամբ նոր դավադրություններ մշակելու ծրագրերի մասին:
7. Արցախյան ազատամարտին օժտեց ոգեղենության մի այնպիսի ուժականությամբ, որ ի սկզբանե ապահովեց նրա հաղթական ելքը:
8. Եվ, թերևս, ամենակարևորը` հայ ազգային ազատագրական պայքարի խնդիրը ձևակերպեց նորովի, որը կարող է հնչել այսպես. Հայաստանի և հայության դեմ ուղղված նոր հանցագործությունների կանխարգելում, և ոչ թե հետևանքների վերացում:
Եզրակացություն: Փաստորեն, թուրքերի և նրանց դաշնակիցների Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու, Հայկական հարցն արգելափակելու բոլոր ծրագրերը խափանված էին: Ավելին, ԱՍԱԼԱ-ն ձևակերպել էր Հայ ազգային ազատագրական պայքարը բնական ավարտին հասցնելու, ցանկացած իրավիճակում և ցանկացած միջոցներով Հայոց բոլոր ոտնահարված իրավունքներին տեր կանգնելու, հայկական բոլոր բռնազավթված տարածքներն ազատագրելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ազգային, անկախ, ինքնիշխան պետություն հաստատելու և այնտեղ Հայոց ազգահավաքն իրագործելու խնդիրները:
Ահա թե ինչու, նոր ժամանակներում նոր հանցագործություններ կատարելու պարտավորությունները վերջնականապես ստանձնելուց առաջ, Նորագույն զինյալ ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքով, թուրքերը կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին: Այլ կերպ չէր կարող լինել: Իսկ մենք հաջորդ հոդվածում կհիշենք մարդկության և հայության հանդեպ թուրքերի և նրանց դաշնակիցների իրականացրած հանցագործությունները` առնվազն վերջին 100 տարիների ընթացքում:
Ծանոթագրություն
1. Մեծ Բրիտանիայի հետախույզ Լոուրենս Արաբացի. "Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշª հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը”: "…ուրեմն պետք է բաժանենք նրանց` Հայաստանի վրա մի մանդատ, հայերի վրա` ուրիշ մանդատ”: "Այդ անտանելի հայերը”, Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբիացու հետ, "Ուխտ Արարատի”, թիվ 3 (14), հոկտեմբեր – նոյեմբեր, 2007, էջ 8-15: Տես, oukhtararati.com, amsagrer կայքում:
2. Տես, "Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը և Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը” հոդվածը: Տես, oukhtararati.com, amsagrer կայքում:
3. Մենք խորին հարգանքով ենք հիշում հայ ազատագրական պայքարի մասնակից Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներին, կազմակերպության քաղբանտարկյալներին ու նահատակներին:
"Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

"Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

(опубликовано в московском Юсисапайле)

Прикрепления: Картинка 1
Категория: - Ай Дат и АСАЛА | Просмотров: 1461 | Добавил: admin | Теги: Ереван, АрмИнфоЦентр, армения, Месть, TV, ARMINFOCENTER, ASALA, АСАЛА, убийство, Новости | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz