Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Июль » 3 » Национальный Совет Западной Армении: Тигран Пашабезян (премьер-министр правительства в изгнании) «Об уступках армянской стороны». (на арм.я
23:45
Национальный Совет Западной Армении: Тигран Пашабезян (премьер-министр правительства в изгнании) «Об уступках армянской стороны». (на арм.я

АРМИНФОЦЕНТР: Национальный Совет Западной Армении: Тигран Пашабезян (премьер-министр правительства в изгнании) «Об уступках армянской стороны».  (на арм.яз.) 

 Հոգնատանջ միջազգային հանրության եւ հայկական կողմի զիջումների հարցը

Տիգրան Փաշաբեզյան , Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ 

1. Հոգնատանջ են ոչ թե միջնորդները, այլ հայերն ու ադրբեջանցիները, ովքեր իրականում լավ գիտեն, թե որն է ճշմարտությունը ԼՂՀ հակամարտության հարցում։ 

Զօրօրինակ ավելորդ չէ հիշել 1920-ի Հայաստանի խորհրդայնացումից հետո տեղի ունեցած իրադարձությունները.

1920 թ. նոյեմբեր 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո, Ադրբեջանական ԽՍՀ պետական իշխանության լիազոր մարմինները պաշտոնապես հռչակեցին հայկական հողերի` Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի հանդեպ տարածքային նկրտումներից հրաժարվելը` հօգուտ "եղբայրական” Հայկական ԽՍՀ-ի:

Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովի եւ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Մ. Հուսեյնովի 1920 թ. նոյեմբերի 30-ի հեռագրում հաղորդվում էր "Ադրբեջանի բանվորա-գյուղացիական կառավարության "որոշումն” այն մասին, որ "այդ օրվանից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վեճերը հայտարարվում են վերացված” եւ այն մասին, որ "Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը”։ 1920թ. դեկտեմբերի 1-ին՝ Բաքվի խորհրդի եւ Ադրհեղկոմի հանդիսավոր նիստում, Նարիմանովի կողմից հռչակվեց "Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի հռչակագիրը, որտեղ հանրապետության անունից հավաստվում էր տարածքային վեճի դադարեցման մասին որոշումը, հիմք ընդունելով Զանգեզուրի եւ Նախիջեւանի նահանգների ու Լեռնային Ղարաբաղի տարածքների հանդեպ Հայկական ԽՍՀ իրավունքների ճանաչումը”:

1920-ի դեկտեմբերի 4-ին "Правда” թերթը տպագրեց Սերգո Օրջոնիկիձեի դեկտեմբերի 2-ին Բաքվից ուղարկած հաղորդագրութիւնը. "Ընկերներ Լենինին եւ Ստալինին յաղորդեք հետեւեալը. հէնց նոր Երեւանից յաղորդում ստացուեց, որ Երեւանում հռչակուել է խորհրդային իշխանութիւն, հին կառավարութիւնը հեռացուած է… Ադրբեջանը արդէն երեկ հայտարարել է Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Լեռնային Ղարաբաղի հանձնումը հոգուտ Խորհրդային Հայաստանի”։ /www.nkr.am/hy/publications/73/

Սակայն, միջնորդական առաքելությունը այս դեպքում էլ արագընթաց եւ անվրեպ գործեց։ Մոսկվայում՝ Լենին – Տրոցկի շրջանակներում շտապեցին Նարիմանովին ու մյուսներին խորհուրդ տալ չ’կարգավորել հակամարտությունը, որովհետեւ դրա միջոցով դեռ երկար տասնամյակներ ծրագրում էին պատանդի կարգավիճակում պահել Ադրբեջանն ու Հայաստանը, ադրբեջանցիներին ու հայերին։

Այս ամենին, անշուշտ, քաջատեղյակ են եւ Մինսկի խմբում, պարզապես ծրագիրը նույնն է. չ’կարգավորել հակամարտությունը եւ պատանդի կարգավիճակում պահել տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները ինչքան հնարավոր է երկար ժամանակով եւ այդ ամենը ծառայեցնել սեփական շահերին։

Պարզապես հիշեցնենք, որ „Ադրբեջանի տարածքային ամբողջականության” նենգափոխված թեզի հիմնական ջատագովն ու հուշարարը Մինսկի խմբի նախկին համանախագահ, այժմ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան էր, ով սիրում էր կրկնել՝ „Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը”։ /PanARMENIAN.Net, 15.03.2008 15:50/

Այստեղ ցավալին այն չէ, որ հակամարտության մեջ ներքաշված երկու ժողովուրդներին անգրագետի ու անհասկացողի տեղ են դրել, ցավալին այն է, որ դա անում են երկու հանրապետությունների հասարակական – քաղաքական վերնախավի ձեռամբ եւ միջոցով։

Մինսկի խմբի միջնորդական առաքելության ստեղծումից՝ 1992-ից 19 տարի անց եւ Կազանի հանդիպումից օրեր առաջ արեւմտյան լրատվամիջոցներն ու վերլուծաբանները հանկարծ հայտնաբերեցին, որ ԼՂՀ հիմնախնդրի հանգուցալուծումը ձգձգվել է եւ պարզվում է միջնորդները հոգնել են Ղարաբաղյան հակամարտությունից։

Այս իմաստով հետաքրքիր է, թե ինչպես է ձեւակերպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցը Եվրոնյուզի լրագրողը. "Մեծ ութնյակի վերջին հանդիպման ժամանակ Դովիլում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հայտարարեցին հիմնախնդրի լուծում գտնել "առանց հապաղման”: Չե՞ք կարծում, որ հաշվի առնելով, թե քանի տարի է տեւում այս փակուղային իրավիճակը, միջազգային միջնորդները մի փոքր հոգնել են: Մինսկի խմբի ներկայացուցիչները վերջերս նկատել էին, որ Կազանում կայանալիք հանդիպումը համաձայնության հասնելու "վերջին հնարավորությունն է”: (Aravot.am, 2011-06-24)

"Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ Թբիլիսիի Միջազգային ճգնաժամային խմբի ծրագրի ղեկավար Լորենս Շիթսը, պատասխանելով Aysor-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում Համանախագահների վերջին հայտարարությանը` կապված ԼՂ հակամարտության հետ ու ինչ է սպասում Կազանի հանդիպումից, այսպես է ձեւակերպում պատասխանը. "Ըստ էության, այն ճնշման ձեւ է փոխզիջման հասնելու համար, քանի որ միջազգային հանրության համբերությունը հատնում է… Համանախագահների հայտարարությունն արտահայտում էր իրենց ֆրուստրացիան մի գործընթացով, որն արդեն 19 տարի է` ընթանում է: Համանախագահները հիշեցնում են` աշխարհում կան այլ հակամարտություններ”: (Aysor.am, 22.06.2011)

Հարկադրված ենք կրկնել, որ արդ տարածաշրջանի ժողովուրդների համբերությունն է հատնում, որոնք ակամա պատանդ են դարձել Միջազգային հանրության միջնորդական առաքելությունների ձեռքին, քանի որ վերջիններիս նպատակը հակամարտություններին արդարացի լուծումներ գտնելը չէ, այլ հարմար պահին դրանք այնպես թեժացնելը, որ պատերազմ ծագի մեկից ավելի կողմերի միջեւ /եռակողմ – քառակողմ/ եւ իրենք հնարավորություն ստանան Միջազգային խաղաղապահ կոչված զինված ուժեր տեղակայել տարածաշրջանում։ Իսկ թե պատերազմի հետեւանքով որքան մարդ կզոհվի, ինչ ավերածությունների կենթարկվեն տարածաշրջանի երկրները, իրենց քիչ է հետաքրքրում, չէ որ ամեն դեպքում ինչ որ մարդկանց խմբաքանակ կմնա, որն էլ կծառայի իրենց զինված ուժերի ենթակառուցվածքների համար։

Այնուհանդերձ հիշեցնենք միջազգային միջնորդներին, որ ըստ Հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային նորմերի իրենք պարտավոր են կատարել հաջորդ քայլը, ստեղծել հակամարտությունների պատճառները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովներ… (Տես, «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասինե Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.)

Այլապես կարիք չկա տարածաշրջանի ժողովուրդներին հիշեցնել, թե աշխարհում այլ հակամարտություններ էլ կան։ Կան որովհետեւ դրանցից ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել Հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված ձեւաչափերը, ինչն էլ պատճառ է դարձել դրանց ձգձգման ու թվաքանակի ավելացման։

2. ԼՂՀ հիմնախնդրի առնչությամբ զիջումների մասին հրապարակ նետված սկզբունքը նպատակ ունի նենգափոխել հիմնախնդրի էությունը։ 

Ուզում ենք հարցնել, օրինակ, որն էր Ֆրանսիայի (կամ եվրոպական մեկ այլ երկրի) փոխզիջումը Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հետաքրքիր է, այնպես չէ։ ԼՂՀ-ն տասնամյակներով բռնազավթել են, կողոպտել, բնակիչներին սպանել եւ բռնությունների ենթարկել եւ հետո, երբ նրանք համարձակվել են իրենց իրավունքները պաշտպանել եւ նույնիսկ հաղթել՝ անամոթաբար հարցնում են, իսկ դուք ինչ եք զիջելու տասնամյակներով ձեզ խոշտանգող հանցագործներին…

Իսկ ինչ ունի զիջելու հայկական կողմը։ Բայց նախ կրկին անհրաժեշտություն կա թվարկելու Ադրբեջան պետության պետական – քաղաքական վերնախավի իրականացրած հանցագործությունները ԼՂՀ-ի, ՀՀ-ի, Ադրբեջանի հայ քաղաքացիների նկատմամբ, որ հասկանանք, թե որը կարող է լինել, վերջապես, հայկական կողմի զիջումը ԼՂՀ հակամարտության ենթատեքստում.

-1918 թ., Բաքվի հայերի ջարդեր, նրանց ունեցվածքի հափշտակում:

-1918-21 թթ., զինված հարձակումներ ու բռնություններ Ղարաբաղի, Նախիջեւանի, Զանգեզուրի հայ բնակչության նկատմամբ, ագրեսիա` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տարածքային անհիմն պահանջների ներկայացում, անկայունության հրահրում տարածաշրջանում:

-1920 թ., Շուշի քաղաքի հայ բնակչության կոտորած, քաղաքի հրդեհում, քաղաքի հայերի ունեցվածքի հափշտակում:

-1921 թ., Մոսկվայի ապօրինի պայմանագրի ստորագրում, Նախիջեւանի երկրամասի 90-ամյա բռնազավթում` խնամակալության անվան ներքո:

1921-1988 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 67-ամյա բռնազավթում եւ շահագործում, հանցագործություններ Արցախի բնիկ հայության նկատմամբ:

-1930-ական թթ. մինչեւ մեր օրերը, Ադրբեջանում, Նախիջեւանում եւ ԼՂՀ-ում ապրող ժողովուրդների` հայերի, ուդիների, թալիշների, թաթերի, ավարների, լեզգիների բռնի ձուլում, նրանցից շատերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների իրականացում:

-1960-ական թթ. մինչեւ մեր օրերը, տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում, հայերի պատմության եւ մշակույթի կեղծարարություն, քաղաքակրթական եւ պատմական, ճարտարապետական արժեքների ոչնչացում կամ յուրացում:

-1988 թ., Արցախի հայության ազատ ապրելու եւ ազատորեն զարգանալու կամքի եւ իրավունքի արտահայտության ճնշում բռնամիջոցներով, իրականացված հայերի զանգվածային սպանություններով, ահաբեկումներով, բանտարկություններով:

1988 թ., Սպիտակի երկրաշարժի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված շինանյութի, ինչպես նաեւ աղետի գոտու համար ժողովված մարդասիրական օգնության ամոթալի կողոպուտ ու թալան:

-1988-1990 թթ., Ադրբեջանի քաղաքացի հայ բնակչության ցեղասպանության եւ բռնագաղթի իրականացում, ունեցվածքի հափշտակում:

1991-1994 թթ., լայնածավալ ագրեսիա ԼՂՀ-ի, ինչպես նաեւ ՀՀ-ի սահմանամերձ շրջանների նկատմամբ:

-2010 թ., Ջուղայի հայկական ինքնատիպ 4000 խաչքարերի միանգամայն բարբարոսական ոչնչացում:

-1988-2011 թթ., ԼՂՀ-ի, ՀՀ-ի շրջափակում, ազատ զարգանալու հնարավորության իրավունքի խոչընդոտում, արգելափակում:

-1988-2011 թթ., միջազգային ընտանիքի թողտվությամբ, թույլտվությամբ եւ հաճախ նաեւ քաջալերանքով ու օժանդակությամբ՝ սպառազինությունների թույլատրելիության բոլոր սահմանումների խախտում, տարածաշրջանային անկայունության հրահրում: Հատկապես նոր սերնդի մոտ այլատյացության, ռասիզմի սերմանում, ազգամիջյան կույր ատելության բորբոքում ու հրահրում, նոր պատերազմների ու ցեղասպանության քարոզչություն եւ դրանց հիմքերի նախապատրաստություն:

Սա է իրականությունը։ Եվ այսքանից հետո, ինչ ունի զիջելու հայկական կողմը։ Միգուցե հույս ունեն, որ հայկական կողմը կ’խոստանա, թե երբեւէ չի դիմի ԼՂՀ տասնամյակների բռնազավթման, կամ Ադրբեջանի իրականացրած մեկ այլ հանցագործության դիմաց հատուցում պահանջելու հայցով։ Այս հարցին պատասխանելու առաջնությունը, սակայն, թողնում ենք թե բանակցությունների հայկական կողմի մասնակիցներին, թե միջազգային միջնորդական առաքելության բանագնացներին…

Материал подготовлен АрмИнфоЦентром (NPP «International ArmInfoCenter») на основе информации от Правительства Западной Армении в изгнании и открытых источников

Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Категория: - Западная Армения | Просмотров: 1261 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, Карабах, геноцид, церковь, ARMINFOCENTER, россия, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz